Հա

Մշակոյթ

10/10/2018 - 12:00

«Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից «Օսկար»-ի է ներկայացւել

Աշխարհի 87 երկիր, այդ թւում՝ Հայաստանն իրենց ֆիլմերն են ներկայացրել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում ներառւելու համար: 

«alikonline.ir» - Աշխարհի 87 երկիր, այդ թւում՝ Հայաստանն իրենց ֆիլմերն են ներկայացրել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում ներառւելու համար: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «variety.com»-ը, Հայաստանը ներկայացրել է ռեժիսոր Ալեքսանդր Կոտի՝ 1988 թ. ողբերգական երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմը:

Ինչ վերաբերում է հարեւան պետութիւններին, ապա Վրաստանից ներկայացւել է Զազա Խալւաշիի «Նամմէ»-ն, Իրանից՝ Վահիդ Ջալիլւանդի «Ո՛չ ամսաթիւ, ո՛չ ստորագրութիւն»-ը, Ռուսաստանից՝ Կոնստանտին Խաբենսկիի «Սոբիբոր»-ը, իսկ Թուրքիայից՝ Նուրի Բիլգէ Ջէյլանի «Վայրի տանձենին»:

Աղբիւրը մանրամասնում է, որ մրցանակաբաշխութեան տարբեր անւանակարգերում թեկնածուները յայտնի կը դառնան յունւարի 22-ին, մինչդեռ բուն միջոցառումը կանցկացւի փետրւարի 24-ին՝ Լոս Անջելէսի «Դոլբի» սրահում:

Յայտնի է, որ դա կը լինի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։