Հա

Մշակոյթ

10/10/2018 - 09:10

Իսրայէլում Երուսաղեմի մասին հանգոյն յիշատակումներով եբրայերէն մակագրութեամբ քար է յայտնաբերւել: Մասնագէտների գնահատմամբ՝ գտածօն պատկանում է մեր թւարկութեան առաջին դարին: Հոկտեմբերի 10-ից այն կը ցուցադրւի Իսրայէլական թանգարանում:

«alikonline.ir» - Իսրայէլում Երուսաղեմի մասին հանգոյն յիշատակումներով եբրայերէն մակագրութեամբ քար է յայտնաբերւել: Մասնագէտների գնահատմամբ՝ գտածօն պատկանում է մեր թւարկութեան առաջին դարին: Հոկտեմբերի 10-ից այն կը ցուցադրւի Իսրայէլական թանգարանում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «korrespondent.net»-ը՝ «The Jewish Press»-ին յղումով:

Մակագրութիւնը յայտնաբերւել է պեղումների ժամանակ՝ Հերովդէս Մեծի ժամանակաշրջանի հռոմէական մի շինութեան սիւներից մէկի վրայ: Սեան վրայ գրւած է՝ «Դոդալոսի որդի Հանանիան Երուսաղէմից»:

«Որպէս Երուսաղէմի բնակիչ ես անչափ ուրախ եմ կարդալ այս մակարգրութիւնը, որն արւել է 2000 տարի առաջ, յատկապէս՝ հիմա, երբ այն հասանելի կը լինի իւրաքանչիւր երեխային, քանի որ գրւած է նրան հասկանալի լեզւով եւ ժամանակակից ուղղագրութեամբ»,- ընդգծել է թանգարանի տնօրէն Իդօ Բրունոն:

Հնագէտներին չի յաջողւել պարզել, թէ ով է եղել Հանանիան, սակայն ենթադրւում է, որ նա նկարիչ կամ բրուտ է եղել:

Հնագէտների խօսքով՝ սա մեր թւարկութեան սկզբում քարի վրայ արւած առաջին մակագրութիւնն է, որում յիշատակւում է Երուսաղէմի անւանումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։