Հա

Մշակոյթ

11/10/2018 - 10:10

Փորձագէտ. Իրանի նկատմամաբ պատժամիջոցներն աշխատանքի լայն դաշտ են բացում հայկական կողմի համար

ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ յայտարարւած տնտեսական պատժամիջոցների հետեւանքով, որոնց երկրորդ փուլն ուժի մէջ է մտնելու ընթացիկ տարւայ նոյեմբերի սկզբին, ինչպէս եւ սպասվում էր, բազմաթիւ արտասահմանեան ընկերութիւններ լքում են իրանական շուկան՝ իրենց հերթին ձգտելով խուսափել ամերիկեան պատժամիջոցներից:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ յայտարարւած տնտեսական պատժամիջոցների հետեւանքով, որոնց երկրորդ փուլն ուժի մէջ է մտնելու ընթացիկ տարւայ նոյեմբերի սկզբին, ինչպէս եւ սպասվում էր, բազմաթիւ արտասահմանեան ընկերութիւններ լքում են իրանական շուկան՝ իրենց հերթին ձգտելով խուսափել ամերիկեան պատժամիջոցներից:

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը նկատում է՝ որքան էլ յատկապէս Իրանի միջուկային համաձայնագրին մասնակից ԵՄ երկրները երաշխաւորում են տարաբնոյթ ընկերութիւնների անհետեւանք գործունէութիւնն Իրանում, այդուհանդերձ, տարբեր մասշտաբի և ոլորտների ընկերութիւններ, այդ թւում՝ գերմանական «Deutsche Telekom»-ը, «Deutsche Bahn»-ը, «Daimler»-ը, «Adidas»-ը, ֆրանսիական «Total»-ը, շւեդական «Volvo»-ն եւ այլն շարունակում են լքել իրանական շուկան:

«Նման պայմաններում, որքան էլ պարադոքսալ թւայ, աշխատանքի լայն դաշտ եւ որոշակի հնարաւորութիւններ են բացւում հայկական կողմի համար: Գրագէտեւ հետեւողական գործունէութեան արդիւնքում առկայ են հնարաւորութիւններ՝ մի կողմից Իրանից հեռացող որոշ արտադրողների համար գործունէութեան դաշտ առաջարկել Հայաստանում՝ նաեւ դէպի Իրան մուտքի ապահովմամբ, միւս կողմից՝ հայկական առանձին ընկերութիւնների համար՝ փորձելու մուտք գործել իրանական շուկայ՝ մասնակցելու առաջացած պահանջարկի բաւարարման գործընթացին»,-գրել է արաբագէտը ֆէյսբուքեան իր էջում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։