Հա

Մշակոյթ

15/10/2018 - 09:20

Դերսիմում հին հայկական եկեղեցին փլուզման եզրին է

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ-«tert.am») նահանգի Մազգիրթ շրջանում գտնւող հինաւուրց հայկական եկեղեցին գտնւում է փլուզման եզրին, տեղացիներն ահազանգում են, որ եկեղեցին շտապ վերանորոգման կարիք ունի, այլապէս կոչնչանայ:

«alikonline.ir» - Թուրքիայի Թունջելի (Դերսիմ-«tert.am») նահանգի Մազգիրթ շրջանում գտնւող հինաւուրց հայկական եկեղեցին գտնւում է փլուզման եզրին, տեղացիներն ահազանգում են, որ եկեղեցին շտապ վերանորոգման կարիք ունի, այլապէս կոչնչանայ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «demokrathaber.org» կայքը, եկեղեցին ժողովրդի շրջանում յայտնի է «Գեոլբաղըի եկեղեցի» անւամբ, դրա պատմական անունը յայտնի չէ:

Մազգիրթի շրջանի ղեկավար Թեքին Թիւրքելը յայտնել է, որ եկեղեցու նորոգման համար իրենք բանակցել են թէ՛ Թուրքիայի, թէ՛ Հայաստանի իշխանութիւնների հետ: 2016-ին նոյնիսկ հայ մասնագէտների խումբ է ժամանել Հայաստանից ու չափագրել եկեղեցին:

Ըստ նրա՝ երկու կողմից էլ խոստումներ տրւել են, սակայն այդպէս էլ իրականութիւն չեն դարձել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։