Հա

Մշակոյթ

17/10/2018 - 09:10

«Warner Bros.»-ը Թօմ կատւի եւ Ջերի մկնիկի մասին ֆիլմ կը նկարահանի

«Warner Bros.» կինոստուդիան բանակցութիւններ է վարում ռեժիսոր Թիմ Սթորիի հետ՝ հանրայայտ «Թօմ ու Ջերի» մուլտսերիալի մոտիւներով ֆիլիմի նկարահանման վերաբերեալ: 

«alikonline.ir» - «Warner Bros.» կինոստուդիան բանակցութիւններ է վարում ռեժիսոր Թիմ Սթորիի հետ՝ հանրայայտ «Թօմ ու Ջերի» մուլտսերիալի մոտիւներով ֆիլիմի նկարահանման վերաբերեալ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ «Variety»-ին յղումով:

Պարբերականի տւեալներով՝ յայտնի մուլտհերոսների մասին պատմող ֆիլմը կը լինի անիմացիայի տարրերով. նկարւած անմիմացիոն Թօմ կատուն ու Ջերի մկնիկը կը ներկայացւեն իրական աշխարհում: Ֆիլմի նկարահանումները նախատեսւում է սկսել 2019 թւականին:

Նշւում է նաեւ, որ «Warner Bros.» կինոստուդիան մտադիր է նաեւ «Սքուբի-Դու» անիմացիոն ֆիլմի սեփական տարբերակը ստեղծել, ինչի համար հրաւիրւել է հանրայայտ «Տանը մենակ» (Home Alone, 1990) ֆիլմի կրեատիւ պրոդիւսեր Քրիս Կոլամբուսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։