Հա

Մշակոյթ

17/10/2018 - 11:40

Բուքերեան մրցանակի դափնեկիր է դարձել գրող Աննա Բերնսը

Բրիտանացի գրող Աննա Բերնսը դարձել է 2018 թւականի Բուքերեան մրցանակի (Man Booker Prize) դափնեկիր:

«alikonline.ir» - Բրիտանացի գրող Աննա Բերնսը դարձել է 2018 թւականի Բուքերեան մրցանակի (Man Booker Prize) դափնեկիր: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարւել է հոկտեմբերի 16-ի երեկոյեան Լոնդոնի քաղաքապետարանում կայացած հանդիսաւոր արարողութեան ժամանակ:

Բերնսը դարձել է ծնունդով Հիւսիսային Իռլանդիայից առաջին հեղինակը, որն արժանացել է այդ մրցանակին, որը շնորհւում է անգլալեզու գրականութեան բնագաւառում: Հեղինակաւոր ժիւրին, որը գլխաւորել է բրիտանացի գրող եւ փիլիսոփայ Քւամւ Էնթոնի Ափիան, ընտրել է Բերնսի «Milkman» («Կաթնավաճառը») անւանումը կրող վէպը ֆինալիստների «համառոտ ցանկից»՝ այն համարելով «պարզապէս հիանալի»:

«Մեզնից ոչ ոք երբեք նման բան չի ընթերցել»,- ասել է Ափիան՝ ներկայացնելով յաղթողին:

Ստեղծագործութիւնը պատմում է երիտասարդ աղջկայ բարոյական երկընտրանքների մասին, որն ապրում է Հիւսիսային Իռլանդիայում 1970-ական թւականների հակամարտութեան ժամանակ: Բացի հեղինակաւոր պարգեւից, գրողը, որն այժմ ապրում է Անգլիայի Իստ Սասեքսի կոմսութիւնում, ստացել է 50 հազար ֆունտ ստեռլինգի (գրեթէ 66 հազար դոլարի) չափով մրցանակը: Մրցանակն ստանալով Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի ձեռքից՝ Բերնսը, չթաքցնելով յուզմունքը, շնորհակալութիւն է յայտնել ընկերներին եւ հրատարակիչներին իրեն աջակցելու համար, ինչպէս նաեւ պատշաճն է մատուցել մրցանակի միւս յաւակնորդներին՝ նշելով նրանց գործերը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։