Հա

Մշակոյթ

17/10/2018 - 14:40

«ԻԿՈՖՈՄ»-ում «Արտակ Մանուկեան»-ն է ներկայացւած

Իրանի ազգային թանգարանում՝ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Իրանի հիւրընկալութեամբ անցկացւող Թանգարանագիտութեան միջազգային կոմիտէի, նոյն՝ «ԻԿՈՖՈՄ»-ի 41-րդ նիստը, որին մասնակցում է «ԻԿՈՖՈՄ»-ի նախագահ Ֆրանսուա Մերսը,  թանգարանային հարցերի մասնագէտներ եւ թանգարանների աշխատակիցներ են, այդ թւում՝ 37 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրերից եւ 67 Իրանից:  

«alikonline.ir» - Իրանի ազգային թանգարանում՝ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Իրանի հիւրընկալութեամբ անցկացւող Թանգարանագիտութեան միջազգային կոմիտէի, նոյն՝ «ԻԿՈՖՈՄ»- համագումարի 41-րդ նիստը, որին մասնակցում է «ԻԿՈՖՈՄ»-ի նախագահ Ֆրանսուա Մերսը,  թանգարանային հարցերի մասնագէտներ եւ թանգարանների աշխատակիցներ են, այդ թւում՝ 37 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրերից եւ 67 Իրանից:  

Հետաքրքրական է, որ «Սրբավայրեր եւ թանգարանագիտութիւն» խորագիրը կրող հինգօրեայ համագումարին ներկայացւած է նաեւ Թեհրանի հայոց թեմի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը: Այն ներկայացնում են՝ Ալիս Շահմուրադեանը եւ Աշխէն Եղիայեանը:

Անցկացւող համագումարի աշխատանքները շարունակւելու են մինչեւ հոկտեմբերի 19-ը, որի շրջանակում մասնակիցներն այցելել են Իրանի մի քանի կարեւոր եւ իւրօրինակ թանգարաններ:

Նշենք որ, երէկ, հոկտեմբերի 16-ին՝ երեկոյեան «ԻԿՈՖՈՄ»-ի Իրանի նախագահ Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային եւ համագումարի մասնակիցներն այցելեցին Ս. Աստւածածին եկեղեղի եւ «Արտակ Մանուկեան» թանգարան:

Թանգարան այցելութեան ժամանակ նրանց ուղղեկցում էին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ Հարմիկ Աւետեանը եւ Տէր Յակոբ Քէշիշեանը: Նրանք այցելուներին ներկայացրին եւ թանգարանի եւ իրանահայ համայնքի պատմութիւնը, ինչպէս նաեւ՝ թանգարանում պահւող ցուցանմուշները:

Վերջում, «ԻԿՈՖՈՄ»-ի գլխաւոր նախագահ Ֆրանսուա Մերսը «Արտակ Մանուկեան» թանգարանին յանձնել է յուշանւէր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։