Հա

Մշակոյթ

23/10/2018 - 12:10

«Սօսէ» կինոփառատօնում հանդիսատեսը կը դիտի իրանական՝ «Ընդհատում» ֆիլմը

«Հայրենիք» կինոթատրոնում շարունակւում են կինոցուցադրութիւնները։ Այս անգամ «Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում ցուցադրւել են «Կռիւը» /Բոլիւիա/, «Ընդհատում» /Իրան/ եւ «Բնութեանն աւելի մօտ» /Հոլանդիա / կարճամետրաժ վաւերագրական ֆիլմերը։

«alikonline.ir» - «Հայրենիք» կինոթատրոնում շարունակւում են կինոցուցադրութիւնները։ Այս անգամ «Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնի շրջանակներում ցուցադրւել են «Կռիւը» /Բոլիւիա/, «Ընդհատում» /Իրան/ եւ «Բնութեանն աւելի մօտ» /Հոլանդիա / կարճամետրաժ վաւերագրական ֆիլմերը։ Տեղեկացնում է «Առաւօտ»-ը:

Կինոցուցադրութիւններին ներկայ է եղել նաեւ «Բնութեանն աւելի մօտ» ֆիլմի ռեժիսոր Քրիստինա Պետրասովան։ Նրա ֆիլմը պատմում է ջութակ պատրաստող հրաշալի վարպետի մասին, ով նաեւ նւագում է իր ջութակները։ Նրա գլխաւոր նպատակն այն, որ իր ջութակների մեղեդիները որքան հնարաւոր է մօտ լինեն բնութեան հնչիւններին։

Քրիստինա Պետրասովան ողջունել է կինոփառատօնի՝ չգործող կինոթատրոնների վրայ ուշադրութիւն հրաւիրելու նախաձեռնութիւնը։

«Ողջունելի է, որ այսօր մի կինոթատրոնում ենք, որը երկար տարիներ չի գործել, ուրախ եմ, որ իմ ֆիլմը այդ ծրագրի մի մասն է։ Ինձ համար անսովոր է փառատօնի նման ձեւաչափը, այն տեւում է մօտ երկու ամիս, բայց դա էլ ունի իր դրական կողմը՝ կինոցուցադրութիւնները ներգրաււում են հնարաւորինս շատ հանդիսատեսի, որն էլ, իր հերթին, երկար ժամանակ է ունենում դիտելու ֆիլմերը։ Ուզում են յատուկ նշել, որ հետաքրքրութեամբ դիտեցի նախորդ երկու ֆիլմերը, թէեւ ինձ համար անսովոր թեմա էր։ Յուսով եմ դեռ հնարաւորութիւն կունենամ ներկայ լինելու նաեւ այլ ցուցադրութիւնների»,- ասել է Քրիստինա Պետրասովան։

Նա Երեւան է եկել ոչ միայն իր ֆիլմի դիտմանը ներկայ լինելու համար, այլ ծանօթանալու փառատօնի միւս ֆիլմերին։ Ցուցադրութեանը յաջորդել է հեղինակ-հանդիսատես քննարկում։ Հանդիպման աւարտին Ք․ Պետրասովան նշել է, որ տպաւորւած է հայ հանդիսատեսի հետ շփումից ու հիւրընկալութիւնից։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։