Հա

Մշակոյթ

28/10/2018 - 09:10

Դամասկոսի ազգային թանգարանը եօթ տարւայ ընդմիջումից յետոյ վերաբացւում է

Դամասկոսի ազգային թանգարանը եօթ տարւայ ընդմիջումից յետոյ պատրաստւում է բացմանը։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Սիրիայի հնութիւնների եւ թանգարանների վարչութեան ղեկավար Մաամուն Աբդէլ Քերիմը «SANA»-ին ասել է, որ երկար սպաստւած իրադարձութիւնը տեղի կունենայ այսօր։ 

«alikonline.ir» - Դամասկոսի ազգային թանգարանը եօթ տարւայ ընդմիջումից յետոյ պատրաստւում է բացմանը։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Սիրիայի հնութիւնների եւ թանգարանների վարչութեան ղեկավար Մաամուն Աբդէլ Քերիմը «SANA»-ին ասել է, որ երկար սպաստւած իրադարձութիւնը տեղի կունենայ այսօր։ Միաժամանակ կը կայանայ նաեւ «Թանգարանների դերը ազգային ինքնութեան ամրապնդման գործում» թեմայով սեմինար։ Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

«Վերանորոգումից յետոյ մենք բացում ենք դահլիճների միայն կէսը, որոնք վերաբերում են հնագոյն արւեստին, յունա-հռոմեական եւ բիւզանդական շրջանին, նաեւ իսլամական քաղաքակրթութեանը»,- նշել է Մ. Քերիմը։

Նրա խօսքով, ցուցադրւելու են ցուցանմուշներ, որոնք նախկինում չեն ցուցադրւել թանգարանում, յայտնաբերւել են սիրիական բանակի կողմից ահաբեկիչների թաքստոցներից։

«Այդ մասունքները կարող էին ընդմիշտ անհետանային Սիրիայից, բայց մեր զինւորների հերոսութեան շնորհիւ դրանք վերադարձւել են»,- ընդգծել է նա։

Մ. Քերիմը յիշեցրել է, որ թանգարանային հաւաքածուն հաւաքւել է 1919 թւականից ի շնորհիւ պեղումների, որոնք իրականացւել են Սիրիայի տարբեր վայրերում։ Շէնքը բացւել է 1936 թւականին, բայց յետոյ մի քանի անգամ վերակառուցւել է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։