Հա

Մշակոյթ

01/11/2018 - 09:50

Թողարկւել է «Հայոց պետականութիւն. ՀՀ ոստիկանութեան հիմնադրման 100-ամեակը» թեմային նւիրւած նամականիշ

«Հայոց պետականութիւն. ՀՀ ոստիկանութեան հիմնադրման 100-ամեակը» թեմային նւիրւած նոր նամականիշը մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց հոկտեմբերի 31-ին:

«alikonline.ir» - «Հայոց պետականութիւն. ՀՀ ոստիկանութեան հիմնադրման 100-ամեակը» թեմային նւիրւած նոր նամականիշը մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց հոկտեմբերի 31-ին:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի վրայ պատկերւած է ՀՀ ոստիկանութեան խորհրդանիշը եւ «100-ամեակ» գրութիւնը՝ կատարւած մատնահետքերի տեսքով: ՀՀ դրօշի գոյներով ձեւաւորւած նամականիշը թողարկւել է 30 հազար տպաքանակով: 

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի պաշտօնակատար Յակոբ Արշակեանը, ՀՀ ոստիկանութեան պետ Վալերի Օսիպեանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրէն Խուան Պաբլօ Գեչիջեանը, Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ Յովիկ Մուսայէլեանը:

Յակոբ Արշակեանը, ողջունելով նամականիշի մարման արարողութեան մասնակիցներին, անդրադարձել է այն կարեւոր դերակատարութեանը, որ ունի ոստիկանութիւնը պետական-իրաւական համակարգի կայուն եւ բնականոն գործունէութեան ապահովման, զարգացման եւ կատարելագործման մէջ:   

Նամականիշն ունի 120 ՀՀ դրամ անւանական արժէք: Այն տպագրւած է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դաւիթ Դովլաթեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։