Հա

Մշակոյթ

04/11/2018 - 09:40

ԱՄՆ-ի հայկական թանգարանում ներկայացւած են Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների իրերը

Ամերիկեան Մասաչուսեթս նահանգի Վոթերթաուն քաղաքում բացւել է Ամերիկայի հայկական թանգարանը, որտեղ ցուցադրւում են Հայոց Ցեղասպանութեան ժամանակներից պահպանւած իրեր։

«alikonline.ir» - Ամերիկեան Մասաչուսեթս նահանգի Վոթերթաուն քաղաքում բացւել է Ամերիկայի հայկական թանգարանը, որտեղ ցուցադրւում են Հայոց Ցեղասպանութեան ժամանակներից պահպանւած իրեր։

Թանգարանի գլխաւոր տնօրէն Ջենիֆէր Լիսթոն Մանսոնը նշել է, որ ցուցանմուշների մէջ կան առարկաներ, որոնք դեռ փաթեթներից չեն հասցրել հանել, սակայն այժմ իրենք պատրաստ են «ցուցադրել» դրանք ողջ աշխարհին՝ տեղեկացնում է «Boston Globe»-ը։

Թանգարանի բացումը նախատեսւած է նոյեմբերի 15-ին։ Բացման պաշտօնական արարողութեանը հիւրերը կարող են վայելել նաեւ հայազգի թաւջութակահարուհի Քէյթ Կայայեանի երաժշտութիւնը։

Թանգարանի հաւաքածուի մէջ կընդգրկւեն աւելի քան 5000 հինաւուրց եւ միջնադարեան հայկական մետաղադրամներ, աւելի քան 3000 գործւածքներ, կրօնական գտածօներ, կաւէ միջնադարեան զարդանախշերով առարկաներ․․․

Ներկայում շէնքը գտնւում է վերանորոգման փուլում, իսկ թանգարանի դիզայնն իրականացնում է հանրայայտ ճարտարապետ Վիրջինիա Դուրուտին։

Ցուցահանդէսում կը ներկայացւի միջնադարեան մասունք՝ մետաղեայ ձեռք, որը յաջողւել է փրկել Ցեղասպանութեան ժամանակ։ Այն թանգարանին է նւիրել Աղաւնի Դեմիրճեանը։ Նրա խօսքերով՝ մետաղեայ ձեռքը կոտորածից փախած երկու կանայք են 1916 թ․ փոխանցել իր մօրը, որ պահպանի այն։ Նա էլ իր հետ բերել է ԱՄՆ եւ պահպանել տաճարի գերեզմանատանը։ Մօր մահից յետոյ Աղաւնի Դեմիրճեանը որոշել է մասունքը թանգարանին նւիրաբերել։

Ջենիֆէր Լիսթոն Մանսոնն ընդգծել է ցուցահանդէսի կարեւորութիւնը՝ յիշեցնելով, թէ քանի մարդ է ստիպւած եղել լքել իր հայրենիքը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։