Հա

Մշակոյթ

06/11/2018 - 08:10

Ստամբուլի պատմական հայկական Խորէնեան դպրոցի շէնքը կարող է հիւրանոցի վերածւել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնւող պատմական հայկական Խորէնեան տարրական դպրոցի շէնքը կարող է վերանորոգւել։

«alikonline.ir» - Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնւող պատմական հայկական Խորէնեան տարրական դպրոցի շէնքը կարող է վերանորոգւել։ Այս մասին գրում է «ermenihaber.am»-ը՝ յղում անելով «turizmajansi.com»-ին:

Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821 թ․ բացւած տարրական դպրոցի շէնքն արդէն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարէ շինութեան պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածւել։ Կառոյցը ներկայումս անտունների ապաստանն է դարձել։

Պատմական կառոյցի վերականգնման նպատակով յաուկ նախագիծ է մշակւել, սակայն այն արդէն չորս տարի պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դէպքում պատմական հայկական դպրոցը կը վերածւի հիւրանոցի։

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնւող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորէնեան դպրոցի եւ գերեզմանոցի հիմանդրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շէնքը 18 տարի ժամկէտով վարձակալութեան է տրւել մի մասնաւոր ընկերութեան։

Նրա խօսքով՝ այդ ընկերութիւնը մտադիր է շէնքը վերանորոգել եւ հիւրանոցի վերածել։ Սակայն համապատասխան նախագիծը արդէն չորրորդ տարին է՝ սպասում է հաստատման։ Կուրանի կարծիքով, եթէ նախագիծը կեանքի կոչւի, դա շահութաբեր կը լինի թէ՛ Թուրքիայի տնտեսութեան համար, եւ թէ՛  հայկական հիմնադրամի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։