Հա

Մշակոյթ

06/11/2018 - 08:30

Երւանդ Մանարեանին շնորհւել է ՀՀ ժողովրդական արտիստի պատւաւոր կոչում

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր Երւանդ Մանարեանին ՀՀ ժողովրդական արտիստի պատւաւոր կոչում շնորհելու մասին:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր Երւանդ Մանարեանին ՀՀ ժողովրդական արտիստի պատւաւոր կոչում շնորհելու մասին: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 136-րդ յօդւածը, ինչպէս նաեւ «Հայաստանի Հանրապետութեան պետական պարգեւների եւ պատւաւոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 5.3-րդ յօդւածի 1-ին մասը եւ 28-րդ յօդւածը.

Հայ մշակոյթի բնագաւառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երւանդ Քրիստափորի Մանարեանին շնորհել Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստի պատւաւոր կոչում»,- ասւում է նախագահի հրամանագրում:

Յարակից լուրեր

  • Տիգրան Մանսուրեան.- «Եթէ ուզում ենք գռեհկութեան դէմ քայլ անել, առաջին հերթին պէտք է հիմնւենք մեր արմատների վրայ»
    Տիգրան Մանսուրեան.- «Եթէ ուզում ենք գռեհկութեան դէմ քայլ անել, առաջին հերթին պէտք է հիմնւենք մեր արմատների վրայ»

    Հեռուստաալիքներն ունեն շատ մեծ դերակատարութիւն, հարկաւոր է ուղղակի արմատախիլ անել, բնաջնջել հեռուստաեթերից տրւող ցածրորակ, ցածրաճաշակ երաժշտութիւնը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Յասմիկ Պապեանը՝ պատասխանելով հարցին, թէ ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում երաժշտաարւեստի զարգացմանը:

  • «Տարածական մոնտաժ»-ի հիմնադիր Արտաւազդ Փելեշեանը նշում է ծննդեան տարեդարձը
    «Տարածական մոնտաժ»-ի հիմնադիր Արտաւազդ Փելեշեանը նշում է ծննդեան տարեդարձը

    «Տարածական մոնտաժ»-ի մեթոդի հիմնադիր, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ եւ ժողովրդական արտիստ կինոռեժիսոր Արտաւազդ Փելեշեանը տօնում է ծննդեան տարեդարձը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ համաշխարհային վաւերագրական կինոյի յայտնի դէմքը փետրւարի 22-ին նշեց 78-ամեակը:

  • Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին նւիրւած համերգին կը մասնակցեն նրա սաները
    Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին նւիրւած համերգին կը մասնակցեն նրա սաները

    «Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի կունենայ յոբելեանական համերգ՝ նւիրւած ՀՀ ժողովրդական արտիստ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 90-ամեակին: Մշակոյթի նախարարութիւնից «panorama.am»-ին յայտնեցին, որ համերգին կը մասնակցեն Յովհաննէս Բադալեանի սաները, Հայաստանի ազգային նւագարանների պետական նւագախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր ՀՀ վաստակաւոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դաւթեանի ղեկավարութեամբ:

  • Տէրեան 65 հասցէում բացւեց Սօս Սարգսեանի յուշատախտակը
    Տէրեան 65 հասցէում բացւեց Սօս Սարգսեանի յուշատախտակը

    Սօս Սարգսեանի անւան Համազգային պետական թատրոնի տնօրէն Վարդան Մկրտչեանի ասութեամբ՝ իրենք հետեւում են վարպետի որդեգրած սկզբունքներին: «Սօս Արտաշէսովիչը մեզ միշտ ասում էր՝ արւեստը ճաշակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյեան առաջին անգամ, արդէն պաշտօնապէս մենք ներկայացում խաղացինք որպէս Սօս Սարգսեանի անւան պետական թատրոն»,- նշեց Վարդան Մկրտչեանը:

  • Նիկոլայ Ծատուրեան.- «Վերեւները թքած ունեն մշակոյթի վրայ. թատրոնն ի՞նչ է, խանութ, շուկայ կը բացեն»
    Նիկոլայ Ծատուրեան.- «Վերեւները թքած ունեն մշակոյթի վրայ. թատրոնն ի՞նչ է, խանութ, շուկայ կը բացեն»

    Սօս Սարգսեանի ծննդեան օրը, նրա յուշատախտակի տեղադրմանը ներկայ էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրեանը:
    Լրագրողների հետ զրոյցում նա նշեց, որ կարելի է անընդհատ յուշատախտակներ տեղադրել, բայց Սօսը պէտք է մարդկանց հոգում ողջ լինի, կենդանի օրինակ ծառայի շատերի համար, որովհետեւ Հրանտ Մատթէոսեանի պէս տէր էր ինքը՝ տէրն էր քաղաքի, Հայաստանի, ինստիտուտի, որը գլխաւորում էր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։