Հա

Մշակոյթ

12/11/2018 - 08:30

Եկեղեցու հիմքով մզկիթ Ադանայում. 500 տարի անց հայկական հետքեր են բացայայտւում

Թուրքական «Anadolu» պետական լրատւական գործակալութիւնն անդրադարձել է ժամանակին Սուրբ Յակոբ եկեղեցին եղած, իսկ ներկայում մզկիթի վերածւած Ադանայի (պատմական Դաշտային Կիլիկիայում) Եաղ (Իւղի) կամ Ուլու մզկիթի պատմութեանը: 

«alikonline.ir» - Թուրքական «Anadolu» պետական լրատւական գործակալութիւնն անդրադարձել է ժամանակին Սուրբ Յակոբ եկեղեցին եղած, իսկ ներկայում մզկիթի վերածւած Ադանայի (պատմական Դաշտային Կիլիկիայում) Եաղ (Իւղի) կամ Ուլու մզկիթի պատմութեանը: Այդ մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «akunq.net»-ը:

Աղբիւրի փոխանցմամբ` ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան Չոքուրովա նահանգի Սէյհան շրջանի գաւառապետ Հասան Հիւսէին Գիւլլէրը, «Anadolu» գործակալութեան թղթակցի հետ զրոյցում շեշտելով, որ սոյն մզկիթը նախկինում եղել է Սուրբ Յակոբ հայկական եկեղեցին, յայտնել է նաեւ, որ այն մզկիթի է վերածւել 1501 թ., տւեալ ժամանակաշրջանի իշխանութիւնների հրամանով, եւ դրանից 27 տարի անց կառուցւել է արեւմտեան կողմի մինարէն:

Նոյն գործակալութեան թղթակցին հարցազրոյց է տւել նաեւ այդ մզկիթի իմամ Էնես Էսերը, ով իր հերթին հաղորդել է, թէ տւեալ վայրը եղել է մահմեդական հոգեւոր կենտրոն, եւ որ մզկիթի յաւելեալ տարածքը կառուցւել է 57 տարի յետոյ:

Էսերը նաեւ յայտնել է, որ եկեղեցու հատւածում 2003 թ. կատարւած պեղումների արդիւնքում յայտնաբերւել են գետնուղի եւ ջրհորներ, ու յաւելել. «Երբ եկեղեցուն կից մզկիթի համար նախատեսւած շինութիւններ են կառուցւել, բացւել են նաեւ մեդրեսէներ (իսլամական ուսումնական հաստատութիւն-«Ակունք»-ի խմբ.): Կառոյցը եւ բակն ընդարձակ են: Այս վայրն առաւելապէս օգտագործւել է որպէս հոգեւոր կենտրոն: Ըստ էութեան, այն կարող ենք համարել նաեւ փոքր համալսարան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։