Հա

Մշակոյթ

13/11/2018 - 09:30

Հայոց Ցեղասպանութեան մասին վաւերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդէս «Սօսէ» կինոփառատօնի արտամրցութային ծրագրում

«Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնի արտամրցութային ծրագրում կը ցուցադրւի ռեժիսոր Մարթա Հաուզկիի / ԱՄՆ, սցենարի հեղինակ եւ պրոդիւսեր Մարթա Հաուզկի, կինեմատոգրաֆ Փիթ Վորիլօ/ «Անապատի ագռաւները. հերոսի ճանապարհորդութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջով» վաւերագրական ֆիլմը։ 

«alikonline.ir» - «Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնի արտամրցութային ծրագրում կը ցուցադրւի ռեժիսոր Մարթա Հաուզկիի / ԱՄՆ, սցենարի հեղինակ եւ պրոդիւսեր Մարթա Հաուզկի, կինեմատոգրաֆ Փիթ Վորիլօ/ «Անապատի ագռաւները. հերոսի ճանապարհորդութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջով» վաւերագրական ֆիլմը։ Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, նկարահանումներն աւարտւել են 2016 թ․-ին։ Մէկ ժամ տեւողութեամբ վաւերագրական ֆիլմի հիմքում Լեւոն Եօթնախպարեանի յիշողութիւններն են։

Ֆիլմում ներկայացւած են Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող բացառիկ փաստեր, որոնք վկայում են հայերի դէմ կատարւած յանցագործութիւնների եւ հայ որբերի նկատմամբ ոտնձգութիւնների մասին։ Ֆիլմն անդրադառնում է Ուրֆայի հայերի ողբերգական տեղահանմանը։ Ներկայացւում են փաստեր Լեւոն Եօթնախպարեանի կատարած հերոսական սխրագործութիւնների մասին։

Սա անհաւանական թւացող, բայց իրական պատմութիւն է մի մարդու խիզախ պայքարի մասին, ով «կռիւ» էր տալիս ոչ միայն ողջ մնալու, այլեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնից փրկւած իր երիտասարդ հայ ընկերներին օգնելու համար։

Պատմութիւնը բացայայտում է, թէ ինչպէս տարբեր մշակոյթների եւ հաւատքի տէր մարդիկ՝ քրիստոնեայ, մահմեդական, իսլամիստ, իրենց օգնութեան ձեռքն են մեկնել հայ փախստականներին: Ֆիլմն անդրադառնում է նաեւ այդ տարիներին հրեաների՝ հայերին օգնելու փաստին։ 

Ֆիլմն ուշագրաւ է աշխարհի տարբեր արխիւներից գտնւած փաստաթղթերի ու լուսանկարների շնորհիւ։ Դրանք վկայում են գրթէ մէկ դար առաջ Սիրիայի անապատում տեղի ունեցած անիրական թւացող պատմութեան ողբերգական ու մարդկային տոկունութեան մասին։

Ֆիլմի հետ միասին կը ներկայացւի «Անապատի ագռաւները» Լեւոն Եօթնախպարեանի յուշերը ամփոփոխ գիրքը, որի խմբագիրներն են՝ Լեւոն եւ Մարօ Փարեանները, Լեւոնը սէրում է Եօթնախպարեանների ընտանիքից։ Այն ներառում է Հայոց Ցեղասպանութիւնից փիկւած հայի դրամատիկ պատմութիւնը՝ Օսմանեան բանակում ծառայութեան անցնելուց մինչեւ անապատով փախուստ։ Բայց մէկ անգամ չէ, որ նա վերադառնում է անապատ՝ փրկելու մահւան դատապարտւած մոլորեալ ու որբացած հայորդիներին։

Ֆիլմի ցուցադրութիւնն ու գրքի շնորհանդէսը նախատեսւած է «Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնի ընթացքում՝ նոյեմբերի 21-ին։ Ներկայ է լինելու Լեւոն Փարեանը, ով աջակցել է նաեւ ֆիլմի ստեղծմանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։