Հա

Մշակոյթ

15/11/2018 - 09:30

Որպէս պահեստ, ախոռ եւ բրնձի գործարան օգտագործւած հայկական եկեղեցին աւերման եզրին է

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին աւերման եզրին է։ Իր պատմութեան ընթացքում պատմական կառոյցը ծառայեցւել է որպէս հացահատիկի պահեստ, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործւել է որպէս անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անւանումը։ 

«alikonline.ir» - Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին աւերման եզրին է։ Իր պատմութեան ընթացքում պատմական կառոյցը ծառայեցւել է որպէս հացահատիկի պահեստ, ախոռ։ Իսկ ամենավերջում եկեղեցին որոշ ժամանակ օգտագործւել է որպէս անմշակ բրնձի գործարան, որի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» («Անմշակ բրնձի եկեղեցի») անւանումը։ Այս մասին գրում է «ermenihaber.am»-ը:

Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնւող եկեղեցին նախկինում կաթոլիկ հայերի հաւաքատեղին է եղել։ Այն յայտնի է նաեւ «Խդըր-Էլիաս» անունով։

Գրաւոր աղբիւրներում Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման տարեթւի վերաբերեալ յստակ տեղեկութիւններ չկան, եկեղեցու տարածքում էլ որեւէ արձանագրութիւն չի պահպանւել։ Սակայն յատակագծից եւ որոշ ճարտարապետական առանձնայատկութիւններից ելնելով՝ որոշ աղբիւրներ ենթադրում են, որ եկեղեցին 16-րդ դարի կառոյց է։

Մաքս Ֆոն Բերխեմի «Ամիդա» (Դիարբեքիր) կոչւող գրքի համաձայն՝ եկեղեցին կառուցւել է 1515 թ․՝ Դիարբեքիրի բնակիչ օսմանահպատակ հայերի կողմից եւ կոչւել «Սուրբ Սարգիս»։

Ղուկաս Ինճիճեանի կողմից 19-րդ դարում հրապարակւած մի աշխատութիւնում խօսւում է քարաշէն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիէլ Աքիւզը այս եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումեանա անունը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։