Հա

Մշակոյթ

17/11/2018 - 08:10

Յայտնաբերւել է «Walt Disney»-ի կորած մուլտֆիլմը

«Walt Disney»-ի՝ Օսւալդ ճագարի մասին երկուրոպեանոց մուլտֆիլմը, որը կորած էր համարւում, գտել են Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում:

«alikonline.ir» - «Walt Disney»-ի՝ Օսւալդ ճագարի մասին երկուրոպեանոց մուլտֆիլմը, որը կորած էր համարւում, գտել են Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «BBC»-ն:

Ճապոնացի Եասուշի Վատանաբէն, որն այժմ 84 տարեկան է, պատանի հասակում «Neck ’n’ Neck» մուլտֆիլմը գնել էր ընդամենը 500 իենով: Վատանաբէն մուլտֆիլմը պահել է շուրջ 70 տարի, իսկ դրա արժեքաւորութեան նա իմացել է միայն այն ժամանակ, երբ ընթերցել է Դւյւ Բոսերթի «Օսւալդ Երջանիկ ճագարը. Դիսնէյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը: ԱՄՆ-ի «Վոլթ Դիսնէյի արխիւը» «Asahi Shimbun» թերթին հաստատել է կինոնկարի իսկութեւնը: «Մենք երջանիկ էինք, երբ իմացանք, որ կորած ֆիլմի կրկնօրինակը գոյութիւն ունի»,-յայտնել է «Վոլթ Դիսնէյի արխիւի» տնօրէն Բէքի Քլայնը:

Այժմ «Neck ’n’ Neck» մուլտֆիլմը գտնւում է Հիոգոյի պրեֆեկտուրայի «Kobe Planet Film Archive» ֆիլմադարանում: Անիմատորներ Վոլթ Դիսնէյը եւ Աբ Այւերքսը Օսւալդ ճագարին ստեղծել են 1927 թւականին: Այն դարձել է Դիսնէյի առաջին անիմացիոն հերոսը, նրա մասին ստեղծւել է 27 մուլտֆիլմ: Սակայն դրա իրաւունքները դատարանով վերցրել է «Universal» ստուդիան: Դրանից յետոյ Դիսնէյն ստեղծեց Միկի Մաուսին, հաղորդել է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։