Հա

Մշակոյթ

18/11/2018 - 09:40

Մոսկւայում բացւելու է Այւազովսկու նկարների եւ Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդէսը

Մոսկւայում Ժողովրդական տնտեսութեան նւաճումների ցուցահանդէսի այցելուները կարող են տեսնել նկարիչներ Յովհաննէս Այւազովսկու, Իլեա Ռէպինի, Վալենտին Սէրովի նկարների հաւաքածուները, նաեւ գրող Միխայէլ Բուլգակովի ձեռագրերն ու անձնական իրերը, նամակներն ու լուսանկարները։ 

«alikonline.ir» - Մոսկւայում Ժողովրդական տնտեսութեան նւաճումների ցուցահանդէսի այցելուները կարող են տեսնել նկարիչներ Յովհաննէս Այւազովսկու, Իլեա Ռէպինի, Վալենտին Սէրովի նկարների հաւաքածուները, նաեւ գրող Միխայէլ Բուլգակովի ձեռագրերն ու անձնական իրերը, նամակներն ու լուսանկարները։ «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ցուցահանդէսները բացւելու են դեկտեմբերի 5-ին։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Ընդհանուր առմամբ, բացւելու է 4 ցուցահանդէս։ «80-ականների գլամուր. Ալեքսանդր Վասիլեւի հիմնադրամից» ցուցադրութիւնում հնարաւոր կը լինի ծանօթանալ աւելի քան 50  հագուստի եւ զարդերի, որոնք ստեղծել են յայտնի համաշխարհային դիզայներները։

Չորրորդ ցուցահանդէսում ներկայացւելու է Ժողովրդական տնտեսութեան նւաճումների ցուցահանդէսի մրցութային ծրագրի աւարտական նախագիծը։ 

 

Յովհաննէս Այւազովսկին ծնւել է 1817 թւականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այւազեան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդեան եւ մկրտութեան մատեանում Այւազովսկու ծնունդը գրանցւած է՝ Գէորգ Այւազեանի որդի Յովհաննէս: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրութիւնը՝ «Յովհաննէս Այւազեան»: Այւազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր 17-րդ դարում Գալիցիա էին գաղթել Արեւմտեան Հայաստանից։ Նրա՝ որպէս նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դէպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դէպի Սանկտ Պետերբուրգի գեղարւեստի ակադեմիա, որը Յովհաննէս Այւազովսկին աւարտեց ոսկէ մեդալով։ Ստեղծել է 6000-ից աւելի կտաւ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաեւ հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի յիշողութեամբ։ Իր յաջողակ ստեղծագործական գործունէութեան ընթացքում վաստակած զգալի գումարներով Այւազովսկին բացել է արւեստի դպրոց եւ պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Յ.Այւազովսկին վախճանւել է 1900 թւականին։ Այւազովսկին թաղւած է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարեան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ. նկարչի այրին մարմարէ շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ. Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրւած են պատմահայր Մովսէս Խորենացու խօսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։