Հա

Մշակոյթ

29/11/2018 - 10:00

Մասկն ուզում է Մարս ուղեւորւել «SpaceX»-ով

«SpaceX» ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ 70 տոկոսանոց հաւանականութեամբ կը կարողանայ Մարս թռչել: Այդ մասին 47-ամեայ գիւտարարը յայտարարել է «Axios» ինտերնետ կայքին: Տեղեկացնում է «panarmenian.am»-ը:

«alikonline.ir»- «SpaceX» ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ 70 տոկոսանոց հաւանականութեամբ կը կարողանայ Մարս թռչել: Այդ մասին 47-ամեայ գիւտարարը յայտարարել է «Axios» ինտերնետ կայքին: Տեղեկացնում է «panarmenian.am»-ը:

Ներդրողը ենթադրել է, որ նման գիտարշաւը, «SpaceX»-ի նոր բազմաթիրախ կրող հրթիռների օգնութեամբ, հնարաւոր կը լինի արդէն 7 տարուց, իսկ մէկ տոմսի արժէքը տիեզերական զբօսաշրջիկի համար չի գերազանցի «մի քանի հարիւր հազար դոլարը»:

«Մենք վերջերս մի քանի բացայայտում ենք արել, որոնք շատ են ոգեւորում»,-ասել է Մասկը:

«Ես յստակ գիտեմ, թէ ինչ է պէտք անել»,-ասել է նա, գրում է «Deutsche Welle»-ն:

Մասկը, սակայն, չի բացառել, որ այդպիսի թռիչքը բնակչութեան ապահովւած շերտի համար կարող է իւրօրինակ փախուստ դառնալ այն խնդիրներից, որոնց հետ նրանք կարող են բախւել Երկրի վրայ:

«Մարսում մեռնելու հաւանականութիւնը շատ աւելի մեծ է, քան Երկրի վրայ,-խոստովանել է զրուցակիցը: Նա չի բացառել, որ մահւան դէպքեր կարող են լինել նաեւ ճանպարհին՝ բաց տիեզերքում: Եթէ դա տեղի չունենայ, միեւնոյն է, ըստ նրա, «Կարմիր մոլորակում հարկ կը լինի ջանասիրաբար աշխատել՝ բազայ կառուցելու համար»: «Եւ նոյնիսկ, եթէ այդ ամէնը յաղթահարէք, պայմաններն այնտեղ շատ խիստ են...Մեռնելու հաւանականութիւնը շատ բարձր է»,-ասել է նա:

Մասկը միեւնոյն ժամանակ վստահ է, որ չնայած բոլոր դժւարութիւններին, կը մեկնէր նման արշաւի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։