Հա

Մշակոյթ

04/12/2018 - 10:10

Հռոմում կը տեղադրւի Յովհաննէս Թումանեանի քանդակը

Հռոմի ամենատեսարժան վայրերից մէկում` Բորգեզի այգում, կը տեղադրւի հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի արձանը: 

«alikonline.ir» - Հռոմի ամենատեսարժան վայրերից մէկում` Բորգեզի այգում, կը տեղադրւի հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի արձանը: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնել է ՀՀ մշակոյթի փոխնախարար Տիգրան Գալստեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Թումանեանը հայ մշակոյթը ներկայացնող մեծանուն գրող է, եւ շուտով նշւելու է նրա 150-ամեայ յոբելեանը»,- շեշտել է Գալստեանը:

Նրա խօսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ եւ կարեւոր նշանակութիւն ունեցող վայրերից է, ուստի, Թումանեանի այնտեղ տեղադրւող քանդակը չափազանց լաւը պէտք է լինի:

Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրութեանը` Գալստեանն ասաց, որ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը դեռ պէտք է հասկանայ, թէ որքան գումար է յատկացւելու քանդակի ստեղծմանը, այնուհետեւ կը յայտարարւի մրցոյթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի եւ ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լաւ քանդակագործներ»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։