Հա

Մշակոյթ

04/12/2018 - 08:10

Իսրայէլում յայտնաբերել են հին մետաղադրամներով կճուճ

Իսրայէլի հիւսիսում միջերկրածովեան հնագոյն Կեսարիա նաւահանգստում յայտնաբերւել են հազւագիւտ ոսկէ մետաղադրամներ եւ ոսկէ ականջօղ. Կեսարիան մօտ 900 տարի առաջ նւաճել էին խաչակիրները փոխանցում է «AFP»-ն: 

«alikonline.ir» - Իսրայէլի հիւսիսում միջերկրածովեան հնագոյն Կեսարիա նաւահանգստում յայտնաբերւել են հազւագիւտ ոսկէ մետաղադրամներ եւ ոսկէ ականջօղ. Կեսարիան մօտ 900 տարի առաջ նւաճել էին խաչակիրները փոխանցում է «AFP»-ն: Այս մասին գրում է «news.am»-ը:

Իսրայէլի հնութիւնների վարչութիւնը յայտարարել է 24 ոսկէ մետաղադրամներով եւ ականջօղով ոչ մեծ բրոնզէ կճուճ յայտնաբերելու մասին: Կճուճը գտել են ջրհորի մօտ երկու քարերի արանքում, որը մօտ 900 տարեկան է:

Պեղումների ղեկավարներ Պետր Գենդելմանը եւ Մուհամմեդ Հաթարը յայտնել են, որ մետաղադրամները թւագրւում են 11-րդ դարի վերջով: Սա թոյլ է տալիս «գանձը կապել 1101 թւականին քաղաքը խաչակիրների կողմից նւաճելու հետ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։