Հա

Մշակոյթ

06/12/2018 - 10:10

Սիմֆերոպոլի օդանաւակայանն այսուհետ կը կրի Յովհաննէս Այւազովսկու անունը

Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանաւակայանը քւէարկութեան արդիւնքներով կանւանակակոչւի հանրայայտ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու պատւին:

«alikonline.ir» - Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում յայտարարել են «Ռուսաստանի մեծագոյն անուններ» մրցոյթի քւէարկութեան արդիւնքները, որոնց համաձայն՝ ՌԴ 42 օդանաւակայանը նոր անւանում է ստանալու:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Rusarminfo»-ն, Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանաւակայանը քւէարկութեան արդիւնքներով կանւանակակոչւի հանրայայտ ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու պատւին:

Մրցոյթին մասնակցել է Ղրիմի շուրջ 255 հազար բնակիչ: Կէսից աւելին՝ 130 հազարը, քւէարկել է Այւազովսկու օգտին, մէկ երրորդը՝ Եկատերինա Երկրորդի եւ մօտ 50 հազար մարդ՝ ծովակալ Նախիմովի օգտին: Նախնական ցուցակում 12 անուն էր ընդգրկւած:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։