Հա

Մշակոյթ

08/12/2018 - 14:10

«Hollywood Reporter»-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին

Սպիտակի 1988 թւականի աւերիչ երկրաշարժը, որը հարւած էր Հայաստանի հիւսիսի համար եւ որը խլեց  տասնեակ հազարաւոր մարդկային կեանքեր, շարժառիթ հանդիսացաւ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի աւերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը:

«alikonline.ir» - Սպիտակի 1988 թւականի աւերիչ երկրաշարժը, որը հարւած էր Հայաստանի հիւսիսի համար եւ որը խլեց  տասնեակ հազարաւոր մարդկային կեանքեր, շարժառիթ հանդիսացաւ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի աւերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, նման ձեւակերպմամբ է ֆիլմին անդրադարձել հռչակաւոր «Hollywood Reporter» կինոպարբերականը:

«Կինոժապաւէնի հիմքում Լեռնիկ Յարութիւնեան անունով մի տղամարդու պատմութիւն է, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ դստերը, հեռացել է Հայաստանից, սակայն տեղեկանալով սարսափելի աղէտի մասին՝ վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը:

Ֆիլմը սկսւում է լքւած ընտանիքի պատկերով, որտեղ մայրն ու աղջիկը պատրաստւում են լուսանկարւել, երբ փլւում է աշխարհը»,- պատմում է պարբերականը:

 Ըստ «Hollywood Reporter»-ի՝ Կոտտը ներկայացնում է նաեւ փրկարարական աշխատանքներն ու տարբեր երկրներից ժամանած փրկարարներին:

«Լեռնիկ Յարութիւնեանը, ով մարմնաւորում է Գոռին, հասնում է Սպիտակ, գտնում իրենց տունն ու փորձում փլատակների տակից գտնել ընտանիքի անդամներին»,- եզրափակում է պարբերականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։