Հա

Մշակոյթ

10/12/2018 - 11:00

Կոնստանտին Օրբէլեանն ու Դմիտրի Խւորոստովսկին «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում են

Ա. Սպենդիարյանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար, ՌԴ վաստակաւոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը եւ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խւորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում են։

«alikonline.ir» - Ա. Սպենդիարյանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար, ՌԴ վաստակաւոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը եւ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խւորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում են։

Նրանք ներկայացւել են «Օպերային ստեղծագործութեան լաւագոյն ձայնագրութիւն» անւանակարգում՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերային կատարման համար։ Այս մրցանակը տրւում է դիրիժորին, հիմնական կատարողին եւ ալբոմի պրոդիւսերին: Փոխանցում է «panorama.am»-ը:

Դմիտրի Խւորոստովսկին 2016 թւականի  վերջին հիւանդութեան պատճառով դադարել էր ելոյթ ունենալ օպերային թատրոնների բեմերում, բայց չէր դադարեցրել գործունէութիւնը։ Նա մահացել է 2017 թւականի նոյեմբերի 22-ին 55 տարեկանում։

Կոնստանտին Օրբէլեանը եւ Դմիտրի Խւորոստովսկին նաեւ 2017-ին էին «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում «Լաւագոյն դասական սոլո ալբոմ» անւանակարգում՝ «Սւիրիդով. Հեռացող Ռուսաստան» հնչիւնային սկաւառակի համար:

«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխութիւնը կայանալու է 2019 թւականի փետրւարի 10-ին Լոս Անջելէսում։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։