Հա

Մշակոյթ

15/12/2018 - 12:10

Արցախում թխւած մօտ 3 մետր երկարութեամբ ժենգեալով հացը գրանցւել է Դիւցազնագրքում

Հադրութի շրջանում պատրաստւած 20 կգ. 885 գրամ քաշով մօտ 3 մետր երկարութեամբ ժենգեալով հացը գրանցւել է Հայաստանի Դիւցազնագրքում:

«alikonline.ir» - Հադրութի շրջանում պատրաստւած 20 կգ. 885 գրամ քաշով մօտ 3 մետր երկարութեամբ ժենգեալով հացը գրանցւել է Հայաստանի Դիւցազնագրքում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցով  Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիեանն ասել է, որ «ռեկորդակիր» ուտեստը պատրաստւել է 1 ժամ 30 րոպէում, որին մասնակցել են 8 հոգի:

«Ժենգեալով հացի պատրաստման համար օգտագործւել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Պատրաստւել է հացի չափերին համապատասխանող յատուկ սալօջախ»,- նշել է մեր զրուցակիցը:

Ե. Հայրիեանի խօսքով՝ այն իրականացւել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի բաժնի նախաձեռնութեամբ, որին անմիջական աջակցութիւն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իւան Աւանէսեանը:

Նրա խօսքով՝ իրենց նպատակն էր արցախեան խոհանոցի աւանդական ուտեստի արժեւորումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։