Հա

Մշակոյթ

17/12/2018 - 13:20

Յայտնի է դարձել 2018-ի լաւագոյն ճարտարապետական նախագծի անունը

Բուդապեշտի էթնոգրաֆիկ թանգարանն արժանացել է անշարժ գոյքի ոլորտում միջազգային ամենահեղինակաւոր մրցանակներից «International Property Awards»-ին՝ որպէս 2018 թւականի լաւագոյն ճարտարապետական նախագիծ:

«alikonline.ir» - Բուդապեշտի էթնոգրաֆիկ թանգարանն արժանացել է անշարժ գոյքի ոլորտում միջազգային ամենահեղինակաւոր մրցանակներից «International Property Awards»-ին՝ որպէս 2018 թւականի լաւագոյն ճարտարապետական նախագիծ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «RT» հեռուստաալիքը, մրցոյթին մասնակցել է 115 երկրից աւելի քան 1700 նախագիծ:

Փորձագէտները որպէս նախագծի հիմնական առաւելութիւն ընդգծել են ապագայ թանգարանի դինամիկ դիզայնն ու յարակից այգու բնութեան հետ շէնքի նախագծի համահունչ լինելը:

Նշենք, որ 2018 թւականին «International Property Awards»-ի հեղինակաւոր մրցանակի է արժանացել նաեւ Հայաստանում գտնւող «UWC Dilijan College»-ը՝ յաղթելով «Public Services Development» անւանակարգում:

«International Property Awards»-ը հիմնադրւել է 1995 թւականին, ներկայումս համարւում է միջազգային ամենահեղինակաւոր մրցանակներից մէկը, որը շնորհւում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գոյքի ոլորտում: Ժիւրիի կազմում ընդգրկւած է մօտ 70 միջազգային փորձագէտ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։