Հա

Մշակոյթ

18/12/2018 - 08:00

«Google»-ը 1 մլրդ. դոլար կը ներդնի Նիւ Եօրքում նոր գրասենեակ կառուցելու համար

Ամերիկեան «Alphabet» հոլդինգի կազմում ընդգրկւած «Google» ընկերութիւնը մտադիր է 1 մլրդ. դոլար ներդնել Նիւ Եօրքում նոր գրասենեակ կառուցելու գործում: 

«alikonline.ir» - Ամերիկեան «Alphabet» հոլդինգի կազմում ընդգրկւած «Google» ընկերութիւնը մտադիր է 1 մլրդ. դոլար ներդնել Նիւ Եօրքում նոր գրասենեակ կառուցելու գործում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «INTERFAX.RU»-ն՝ վկայակոչելով ընկերութեան ֆինանսական գծով տնօրէն Ռութ Փորաթին:

Ինչպէս նշւում է, Ներքին Մանհեթէնի Հադսոն Սքուէր շրջանում տեղակայւած երկու նոր շէնքը՝ ընդհանուր 160 հազար քառ. մետր մակերեսով, կը բացւեն 2020-2022 թւականներին:

Աւելի վաղ որոնողական հսկան 2.4 մլրդ. դոլարով ձեռք էր բերել Մանհեթէնի Չելսի թաղամասում գտնւող Չելսի-Մարքեթ շէնքը: Այս ձեռբերումները, Փորաթի խօսքով, կօգնեն կրկնապատկել ընկերութեան աշխատակիցների թիւը Նիւ Եօրքում, որտեղ ներկայ պահին 7 հազար մարդ է աշխատում:

Յիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդւում էր, որ «Apple»-ը մտադիր է 1 մլրդ. դոլար ծախսել Օստինում (Տեխաս) երկրորդ մասնաշէնքը կառուցելու համար, որը 15 հազար աշխատատեղ կունենայ: 

Ամերիկեան ընկերութիւններն այսպիսով ցանկանում են աւելի շատ աշխատատեղեր ստեղծել հայրենիքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։