Հա

Մշակոյթ

18/12/2018 - 08:20

Պեկինի Արգելւած քաղաքը դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը

Արգելւած քաղաքը՝ նախկին կայսերական ձմեռային նստավայրը, իսկ ներկայում՝ «Գուգուն» համալիրը («Հին պալատ»), դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը: Ինչպէս դեկտեմբերի 17-ին յայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութիւնը, անցեալ շաբաթ այն ընդունել է 2018 թւականի 17-միլիոներորդ այցելուին, ինչը 6.25 տոկոսով աւելի է անցեալ տարւայ ցուցանիշից: 

«alikonline.ir» - Արգելւած քաղաքը՝ նախկին կայսերական ձմեռային նստավայրը, իսկ ներկայում՝ «Գուգուն» համալիրը («Հին պալատ»), դարձել է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը: Ինչպէս դեկտեմբերի 17-ին յայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսութիւնը, անցեալ շաբաթ այն ընդունել է 2018 թւականի 17-միլիոներորդ այցելուին, ինչը 6.25 տոկոսով աւելի է անցեալ տարւայ ցուցանիշից: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Վարչակազմի տւեալներով՝ հիւրերի առաւել մեծ մասը կազմում են մինչեւ 30 տարեկան երիտասարդութեան ներկայացուցիչները. այդ կատեգորիային է պատկանում այցելուների մօտաւորապէս 40 տոկոսը, եւս շուրջ 24 տոկոսը բաժին է ընկնում 30-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց: Ներկայ դրութեամբ Արգելւած քաղաքն այցելութիւնների առաւելագոյն թիւը սահմանափակել է օրական մինչեւ 80 հազարով: Այդ միջոցառումը գործում է արդէն երկուսուկէս ամիս, որպէսզի երաշխավորւի ճարտարապետութեան եւ թանգարանի ցուցանմուշների պահպանւածութիւնը: Այս տարի Արգելւած քաղաքի հիւրերի շրջանում առանձնայատուկ ժողովրդականութիւն են ստացել կատուները, որոնք ապրում են կայսերական նստավայրի տարածքում: Վարչակազմի տւեալներով՝ ընդամենը պալատում ապրում է աւելի քան 200 կենդանի. նրանք իւրօրինակ վերակացուների դեր են կատարում, որոնց հետ բազմաթիւ այցելուներ սիրում են սելֆիներ անել եւ տեղադրել սոցիալական ցանցերում: «Գուգուն» թանգարանն ստեղծւել է 1925 թւականին Պեկինում՝ կայսերական պալատների համալիրի տարածքում, որը յայտնի է «Արգելւած քաղաք» անւանմամբ: Սակայն 1948-1949 թւականներին՝ Չինաստանում քաղաքացիական պատերազմի աւարտին, թանգարանում պահւող մեծ եւ ամենաարժէքաւոր մասը Թայւան կղզի է տարւել Գոմինդանի՝ այնտեղ փախած զօրքերի կողմից: Ընդամենը Պեկինի Արգելւած քաղաքում կայ մօտաւորապէս 1.86 մլն. ցուցանմուշ, որոնցից միայն 2 տոկոսն է երբեւիցէ ցուցադրւել ցուցահանդէսներում եւ մշտական ցուցադրանքներում: Մինչեւ 2020 թւականը ենթադրւում է ներկայացնել ընդհանուր հաւաքածուի մինչեւ 8 տոկոսը: Ինչ-որ իմաստով Արգելւած քաղաքը մինչ այժմ էլ մնում է արգելւած: 2002 թւականին հանրային դիտման համար բաց է եղել դրա տարածքի միայն մօտաւորապէս երրորդ մասը, սակայն այժմ հասանելի է արդէն 80 տոկոսը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։