Հա

Մշակոյթ

19/12/2018 - 08:10

«Այդ քարերն ինձ հանգիստ չեն թողնում». պոլսահայ լրագրողն արձագանգել է թուրք նախարարին, որը պնդում է, թէ իշխանութիւնները բազմաթիւ եկեղեցիներ են վերակառուցում

Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն արձագանգել է Թուրքիայի զբօսաշրջութեան եւ մշակոյթի նախարար Նուրի Էրսոյի այն յայտարարութեանը, ըստ որի՝ վերջին 11 տարում Թուրքիայի իշխանութիւնները վերանորոգել են 57 հայկական, յունական, ասորական ու բուլղարական եկեղեցիներ: 

«alikonline.ir» - Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն արձագանգել է Թուրքիայի զբօսաշրջութեան եւ մշակոյթի նախարար Նուրի Էրսոյի այն յայտարարութեանը, ըստ որի՝ վերջին 11 տարում Թուրքիայի իշխանութիւնները վերանորոգել են 57 հայկական, յունական, ասորական ու բուլղարական եկեղեցիներ: Գրում է «tert.am»-ը:

Ստամբուլահայ լրագրողը յիշեցրել է նախարարին Արեւմտեան Հայաստանի եւ այժմեան ամբողջ Թուրքիայի տարածքում աւերակների վերածւած բազմաթիւ եկեղեցիների ու վանքերի մասին, որոնք յաճախ ենթարկւում են գանձագողերի յարձակումներին, վերավաճառւում մի քանի անգամ կամ դիտաւորեալ քանդւում: 

Նալջընը նկատում է, որ բամզաթիւ դէպքերում իշխանութիւնները լուռ են, ինչով էլ փաստացի խրախուսւում է հայկական եկեղեցիների եւ անգամ գերեզմանատների աւերումն ու վաճառքը:

«Այդ քարերն ինձ հանգիստ չեն թողնում: Չկայ մի օր, որ ճանապարհորդութիւններիս ընթացքում ձեռք բերածս ընկերներից մէկը մի նոր նկար ու պատմութիւն չուղարկի»,- նշել է պոլսահայ լրագրողը:

Լրագրողի խօսքով՝ իրեն յաճախ են դիմում Թուրքիայի տարբեր անկիւններից՝ խնդրելով կանխել մշակութային թալանը:

«Երբեմն Սասունում մահւան եզրին գտնւող ինչ-որ մի կնոջ՝ Ֆրեզնօ հասած հայ ազգականներին ենք փորձում գտնել, երբեմն՝ Դերսիմում մի հայ գերեզմանատան վաճառքի հանւելն ենք փորձում կանխել… Շատ անգամ այդ հարցերով ինձ գրողները նշում են, որ դիմել են Թուրքիայում հայկական հիմնադրամներին, սակայն մնացել են անպատասխան: Ամաչում եմ, բայց չեմ զարմանում»,- նշել է Նալջընը՝ քննադատելով Պոլսոյ Հայոց պատրիարքարանին ու այն ղեկավարող Արամ Աթեշեանին, որը յայտնի է թուրքական իշխանութիւնների հետ իր սերտ կապերով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։