Հա

Մշակոյթ

20/12/2018 - 08:20

Հայաստանում Մեծ մետաքսի ճանապարհի քաղաքներով զբօսաշրջային երթուղի են մշակել

Հայաստանում Մեծ մետաքսի ճանապարհի բնակավայրերով զբօսաշրջային երթուղի են մշակել:

«Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգութիւնն» իրականացւում է «Զբօսաշրջութիւն եւ ձեռքբերումներ» կայուն զարգացման հասարակական կազմակերպութեան կողմից՝ զարգացման գերմանական ծառայութեան (GIZ) ֆինանսաւորմամբ:

«alikonline.ir» - Հայաստանում Մեծ մետաքսի ճանապարհի բնակավայրերով զբօսաշրջային երթուղի են մշակել:

«Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգութիւնն» իրականացւում է «Զբօսաշրջութիւն եւ ձեռքբերումներ» կայուն զարգացման հասարակական կազմակերպութեան կողմից՝ զարգացման գերմանական ծառայութեան (GIZ) ֆինանսաւորմամբ:

«News.am»-ի հետ զրոյցում ընկերութեան փոխնախագահ Տատեանայ Յովհաննիսեանը նշեց, որ ծրագիրը ենթադրում է Մետաքսի ճանապարհի բնակավայրերի զբօսաշրջային կլաստերի ստեղծում, որն իր մէջ ներառում է Գիւմրի, Աշտարակ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս քաղաքները, Դւին եւ Արտաշատ հին բնակավայրերը, Արենի եւ Խութ գիւղերը եւ այլն:

Ծրագրում ներառւած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պէտք է զբօսաշրջիկներին ազգային աւանդոյթների եւ մշակոյթի, պատմական կոլորիտի պահպանման պայմանով ծառայութիւններ ներկայացնեն:

«Երեք զբօսաշրջային փաթեթ է մշակւել՝ 7-օրեայ, 15-օրեայ եւ արկածային (ներառում է այցեր քարանձաւեր եւ դժւարամատչելի տեղանքներ)»,- ասաց Յովհաննիսեանը:

Զբօսաշրջիկների համար հետաքրքիր միջոցառումներ կը կազմակերպւեն, այդ թւում Մետաքսի ճանապարհի շրջանին յատուկ ապրանքների պատրաստման վարպետութեան դասեր:

«Բոլոր զբօսաշրջիկները յատուկ անձնագիր կը ստանան, որում ամէն մի բնակավայրում խորհրդանշական կնիք կը դրւի:

Բոլոր բնակավայրերն անցնելուց յետոյ զբօսաշրջիկը համապատասխան վկայագիր կը ստանայ այն մասին, որ նա անցել է Մետաքսի ճանապարհի ուղիով»,- ասաց Յովհաննիսեանը:

Օրինակ՝ Երեւանում ճանապարհորդը պէտք է Հայաստանի պատմութեան թանգարան այցելի, Մատենադարան, Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոն (երկրի դրամական շրջանառութեան հետ ծանօթանալու համար):

Ծրագիրն ուղղւած է Մետաքսի ճանապարհին Հայաստանի դերի մասին տեղեկացւածութեան բարձրացմանը: Այն մշակւել է ԻՒՆԵՍԿՕ-ի եւ Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան պահանջներին համապատասխան:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։