Հա

Մշակոյթ

24/12/2018 - 08:10

Աշխարհի առաջին քրիստոնէական պետութեան խորհրդանիշները. Հայաստանի մասին «BBC»-ի յօդւածն ընդգրկւել է ամենաընթերցւածների տասնեակում

Բրիտանական «BBC» հեղինակաւոր կայքի ռուսական ծառայութիւնը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածւած յօդւածների տասնեակը, որոնք պատրաստել են «BBC Travel» եւ «BBC Future» բաժինների հեղինակները 2018-ին: 

«alikonline.ir» - Բրիտանական «BBC» հեղինակաւոր կայքի ռուսական ծառայութիւնը կազմել է ընթերցողների շրջանում ամենատարածւած յօդւածների տասնեակը, որոնք պատրաստել են «BBC Travel» եւ «BBC Future» բաժինների հեղինակները 2018-ին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Թոփ տասնեակում յայտնւել է նաեւ «Աշխարհի առաջին քրիստոնէական պետութեան խորհրդանիշներն ու լեգենդները» խորագրով յօդւածը, որը պատմում է հայ ժողովրդի քրիստոնէական աւանդոյթների եւ ժամանակակից Հայաստանի տարածքում գտնւող հնագոյն եկեղեցիների մասին:

Յօդւածում խօսւում է Հայաստանում քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ճանաչելու պատմութեան մասին, ինչպէս նաեւ ներկայացւած են կարեւորագոյն կրօնական կոթողներն ու սրբավայրերը, մասնաւորապէս՝ Վայոց Ձորի Զօրաց եկեղեցին, Գեղարդ վանական համալիրը, Էջմիածնի Սուրբ Գայանէ եկեղեցին:

«Հայ Առաքելական Եկեղեցին հնագոյն քրիստոնէական եկեղեցիներից մէկն է, որն առանձնանում է ինչպէս բիւզանդական ուղղափառ, այնպէս էլ հռոմէական կաթոլիկ եկեղեցուց: Հայաստանը փոքր երկիր է, սակայն Հայաստանի դերն աշխարհի հոգեւոր պատմութեան մէջ դժւար է գերագնահատել. 301 թւականին այն դարձել է աշխարհի առաջին քրիստոնեայ պետութիւնը»,- ասւում է յօդւածում:

Հայաստանից բացի ընթերցողներին ամէնից շատ հետաքրքրած թեմաների շարքում են ընդգրկւել «Տիտանիկ» նաւի պատմութիւնը, Ճապոնիայի եւ Ալեասկայի կղզիները, արեւելեան հումուսի գաղտնի բաղադրիչը, Հարաւսլաւիան, լրագրողի արկածները Հաւանայում:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։