Հա

Մշակոյթ

27/12/2018 - 09:20

Ճաճարակի ձեռագիր Աւետարանը բուժման կարիք ունի

Ախալցխայի շրջանի հայաբնակ Ճաճարակ գիւղում պահւում է 16-րդ դարի ձեռագիր մի Աւետարան, որը տեղաբնակները Արեւմտեան Հայաստանից են իրենց հետ բերել: Մասնագէտները ահազանգում են, ձեռագրի պահպանման պայմանները համապատասխան չեն եւ այն անհապաղ բուժման կարիք ունի:

«alikonline.ir» - Ախալցխայի շրջանի հայաբնակ Ճաճարակ գիւղում պահւում է 16-րդ դարի ձեռագիր մի Աւետարան, որը տեղաբնակները Արեւմտեան Հայաստանից են իրենց հետ բերել: Մասնագէտները ահազանգում են, ձեռագրի պահպանման պայմանները համապատասխան չեն եւ այն անհապաղ բուժման կարիք ունի: Տեղեկացնում է «panorama.am»-ը: 

«Jnews»-ի հաղորդմամբ, Ճաճարակ գիւղում պահւող այս ձեռագիր յուշարձանը գտնւում է ոչ թէ ձեռագիր պահոցներում, այլ ժողովրդի ձեռքում՝ հաւաստելով Աւետարանի ուժն ու զօրութիւնը։ Ճաճարակի բնակիչները նշում են, որ չնայած ձեռագիրը նորոգման կարիք ունի, սակայն նրանք համաձայն չեն, որ սուրբ գիրքը գիւղից դուրս հանւի եւ եթէ կը գտնւեն մարդիկ, ովքեր կուզենան վերանորոգել, ուրեմն պէտք է գիւղում կատարեն այդ աշխատանքները: 

«Jnews»-ի հետ զրոյցում Հայաստանի Մատենադարանի ձեռագրագէտներից Լուսի Թումասեանը նշել է, որ ձեռագիրը վատ է պահպանւած եւ նորոգման կարիք ունի:

«Ձեռագիրը վերջին էջերին ունենում է յիշատակարան, որտեղ տեղն ու թիւը նշւած է լինում, բացի այդ, եթէ գիր բովանդակող էջեր տեսնէինք աւելի լաւ կը լինէր: Բայց քանի որ նկարներից դա չի երեւում, կարող եմ նշել, որ նիւթը՝ թուղթ է, հաւանաբար՝ 16-րդ դարի ձեռագիր է, Բարձր Հայք: Կազմը՝ 18-19-րդ դարերի»,- ասել է նա

Ջաւախքցիները Արեւմտեան Հայաստանից գաղթելով իրենց հետ բերել եւ մինչ օրս պահպանում են հին հայկական մանրանկարչութեան եզակի ձեռագրեր: Մարդիկ, ովքեր պահում են ձեռագրերը, մեծ հաւատամքով են վերաբերւում դրանց: Եւ նրանցից շատերը նոյնիսկ չգիտեն, թէ իրենց տներում ինչքան արժէքաւոր ու կարեւոր ձեռագիր է պահւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։