Հա

Մշակոյթ

07/01/2019 - 13:30

2019 թւականի ոսկէ գլոբուսները գտան իրենց հասցէատէրերին

Լոս Անջելէսում, այսօր՝ վաղ առաւօտեան կայացել է 2019 թւականի հեղինակաւոր «Ոսկէ գլոբուս» կինոմրցանակաբաշխութիւնը:

«alikonline.ir»- Լոս Անջելէսում, այսօր՝ վաղ առաւօտեան կայացել է 2019 թւականի հեղինակաւոր «Ոսկէ գլոբուս» կինոմրցանակաբաշխութիւնը: Տեղեկացնում է «BBC»-ն:

Մրցանակաբաշխութիւնը յաջող է եղել լեգենդար «Queen» ռոք խմբի մասին պատմող, Ռեժիսոր Բրայան Սինգէրի նկարահանած «Բոհեմեան ռապսոդիա» ֆիլմի համար, որը յաղթող է ճանաչւել «Լաւագոյն դրամա» անւանակարգում: Այս մրցանակից բացի, ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնաւորած Ռամի Մալէքն էլ արժանացել է  «Լաւագոյն դրամատիկ դերասան» մրցանակին:

Փոխարէնը, մրցանկաբաշխութիւնը կատարեալ ձախողում է եղել «Աստղ է ծնւել» ֆիլմի համար, որն արժանացել է ընդամենը մէկ մրցանակի: Ֆիլմի երգերից մէկի կատարման համար մրցանակի է արժանացել Լեդի Գագան:

Թւով ամենաշատ՝ 3  «Ոսկէ գլոբուս» բաժին է հասել Փիթէր Ֆարէլիի «Կանաչ գիրքը» ֆիլմին, որն արժանացել է «Լաւագոյն երգիծական ֆիլմ կամ միւզիքլ» մրցանակին: Այս մրցանակից բացի, ֆիլմի գլխաւոր դերասան Մահրշալլա Ալին արժանացել է «Լաւագոյն երգիծական ֆիլմ կամ միւզիքլի դերասանի» մրցանակին: «Լաւագոյն սցենար» մրցանակը նոյնպէս բաժին է հասել այս ֆիլմին:

«Լաւագոյն ռեժիսոր» անւանակարգում յաղթել է Ալֆոնսօ Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:

Գլէն Քլոուզն էլ ճանաչւել է լաւագոյն դրամատիկ դերասանուհի («Կինը» ֆիլմ):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։