Հա

Մշակոյթ

08/01/2019 - 08:00

Մայքլ Դուգլասը «Ոսկէ գլոբուս»-ում տարած յաղթանակը նւիրել է 102-ամեայ հօրը

Հոլիվուդեան դերասան Մայքլ Դուգլասը նախօրէին կայացած «Ոսկէ գլոբուս-2019» մրցանակաբաշխութիւնից ձեռնունայն չի հեռացել: Նա պարգեւատրւել է որպէս հումորային հեռուստասերիալի («Կոմինսկիի մեթոդը») լաւագոյն դերասան: 

«alikonline.ir» - Հոլիվուդեան դերասան Մայքլ Դուգլասը նախօրէին կայացած «Ոսկէ գլոբուս-2019» մրցանակաբաշխութիւնից ձեռնունայն չի հեռացել: Նա պարգեւատրւել է որպէս հումորային հեռուստասերիալի («Կոմինսկիի մեթոդը») լաւագոյն դերասան: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը:

Յատկանշական է, որ 74-ամեայ աստղն իր յաղթանակը նւիրել է հօրը՝ Հոլիվուդի կենդանի լեգենդ Քըրք Դուգլասին:

«Ոսկէ գլոբուս» մրցանակը ստանալուց յետոյ դերասանը շնորհակալական խօսք է ասել՝ եզրափակելով. «Այս յաղթանակս նւիրում եմ 102-ամեայ հօրս՝ Քըրքին»:

Նշւում է, որ սա Դուգլասի արդէն 4-րդ «Ոսկէ գլոբուս» մրցանակն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։