Հա

Մշակոյթ

08/01/2019 - 09:50

Եգիպտոսում բացւել է Մերձաւոր Արեւելքում ամենամեծ քրիստոնէական տաճարը

Սուրբ Ծնունդի նախօրէին Եգիպտոսում բացւել է Մերձաւոր Արեւելքում ամենամեծ քրիստոնէական տաճարը։ Հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Կահիրէի արւարձաններում: 

«alikonline.ir» - Սուրբ Ծնունդի նախօրէին Եգիպտոսում բացւել է Մերձաւոր Արեւելքում ամենամեծ քրիստոնէական տաճարը։ Հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Կահիրէի արւարձաններում: «euronews» հաղորդմամբ, Քրիստոսի Ծննդեան տաճարը նախատեսւած է 8 հազար  հոգու համար։ Այս մասին գրում է «panorama.am»-ը:

Համալիրի տարածքում տեղակայւելու է նաեւ ղպտի պատրիարք Թաւադրոս Երկրորդի նոր նստավայրը։ Արարողութեանը ելոյթ է ունեցել նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսին։ Նա յայտարարել է, որ Եգիպտոսի իշխանութիւնները անում են հնարաւոր ամէն ինչ քրիստոնեայ համայնքի պաշտպանութեան համար, որը կազմում է երկրի բնակչութեան շուրջ 10 տոկոսը։

Յատկանշական է, որ միաժամանակ կայացել է նոր գլխաւոր մզկիթի բացման արարողութիւնը։ Նախագահը նշել է, որ դա խորհրդանշում է Եգիպտոսում մահեմադականների եւ քրիստոնեաների միասնութիւնը։

Դիտորդները նշել են, որ եգիպտացի քիստոնեաները՝ ղպտիները, աւելի յաճախ են դառնում ծայրայեղականների թիրախը։ Վերջին երեք տարւայ ընթացքում ծայրայեղականների կողմից սպանւել է աւելի քան 100 ղպտի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։