Հա

Մշակոյթ

09/01/2019 - 11:00

Խաւար է առջեւում

«Yerkir.am»-ը  ներկայացրել է Ռուս դասականների բանաստեղծութիւններ`Լիլիթ Գալստեանի թարգմանութեամբ:

«Yerkir.am»-ը  ներկայացրել է Ռուս դասականների բանաստեղծութիւններ`Լիլիթ Գալստեանի թարգմանութեամբ:

 

Գունատ շող

                                                    Օսիպ Մանդելշտամ

 

Գունատ լոյսի շեղբը սառցէ

Ցոլք է նետել թաց անտառում,

Թախիծն, ինչպէս մի գորշ թռչուն`

Տանում եմ իմ տրտմած սրտում։

 

Վիրաւոր այս թռչունին ես ի՞նչ անեմ․

Քար է կտրել, անէացել,

Իսկ գմբեթից մառախլապատ

Տեսնես զանգերն ո՞վ է հանել։

 

Ու կանգնած է աշտարակն այս

Որպէս ճերմակ ու սին փարոս,

Որպէս անտէր մի բարձրութիւն՝

Ուր մշուշ է ու լռութիւն։

 

Լուսաբացի մեղմ անհունում,

Երբ արթուն ես կամ երազում,

Մոռացումն է անհետ կորչում,

Իսկ մշուշում․․․ իսկ մշուշում

Խոհն է հնչու՜մ, հնչու՜մ․․․

                                                    1911 թ.

 

 

Խաւար է առջեւում

                                                    Վլադիմիր Վիսոցկի

 

Խաւար է առջեւում ՝ դու սպասիր.

Մայրամուտը՝ հրէ վարագոյր,

Անձրեւը՝ հատու, քամին՝ դիմահար,

Ճամփեքը խոտոր, ճամփեքը՝ խոտոր։

 

Բառերը օտար են այնտեղ,

Մտքերը դիւոտ են այնտեղ,

Անյայտ են տէրերը այնտեղ,

Խոտը չոր կիզւած է այնտեղ,

Հետքն անհետ, անտես է այնտեղ։

 

Կռիվն է փրկութիւնը հոգու,

Մշուշն ու քամին՝ ահարկու,

Սիրտդ  հեւում է, խփում է հատու,

Զարկերն ուժգին են, տագնապը՝ մահու։

 

Բառերը օտար են այնտեղ,

Մտքերը դիւոտ են այնտեղ,

Անյայտ են տէրերը այնտեղ,

Խոտը չոր, կիզւած է այնտեղ,

Հետքն անհետ, անտես է այնտեղ։

 

Օտար են այնտեղ եւ գոյն, եւ հնչիւն,

Ես այլեւս ընտրել չեմ ուզում․

Մի՞թէ պէտք եմ ես այդ սեւ խաւարում.

Սպասում եւ սպասում…

                                                    1969 թ.

 

 

Չար հանճար, կասկածների դժնի արքայ

                                                    Նիկոլայ Գումիլեով

 

Կասկածների դժնի արքայ, օ՜ չար հանճար,

Ահա կրկին այցի եկար,

Ու ես՝ իմ իսկ կրքից բեկւած, անքուն, տրտում,

Խաղաղւեցի քո բաց գրկում։

 

Տառապանքով կամ հոգեմաշ կասկածներով յաւէրժ ապրել,

Տրւած է սոսկ ուժեղներին,

Ապրել ատելութեամբ, առանց սիրոյ, անարարում,

Ու քանց հակինթ շողարձակել։

 

Ես լսում եմ տքոցն իմ, բայց հառել եմ, վերընձիւղւել,

Օ՜ մարտնչող տականքութիւն, ես վաղուց եմ քեզ մոռացել,

Ճաշակելով մերժումը ձեր՝ ես կամ, արքան եմ ես արարումի՝

Դամբարանում մերժւածների։

                                                    1903 թ.

Յարակից լուրեր

  • Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել
    Այս ոչնչատեսիլ ընթացքը պէտք է կասեցնել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հռչակած Ընտանիքի տարւայ շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացաւ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողովը: Ներկայ էին հասարակական, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, թեմային լաւագոյնս տիրապետող տարբեր մասնագէտներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ արտասահմանից: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը, ում հետ զրուցեց «Իրաւունք»-ը:

  • Լիլիթ Գալստեան. «Սա քաոսի եւ նահանջի ճանապարհն է»
    Լիլիթ Գալստեան. «Սա քաոսի եւ նահանջի ճանապարհն է»

    ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Ստամբուլեան կոնւենցիան բաց տեքստով արշաւանք է մեր ազգային-մշակութային աւանդոյթների նկատմամբ
    Ստամբուլեան կոնւենցիան բաց տեքստով արշաւանք է մեր ազգային-մշակութային աւանդոյթների նկատմամբ

    Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացման դէպքում փոխւում է ՀՀ սահմանադրութեամբ ամրագրւած ընտանիքի կոնցեպցիան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը։

  • «Բարեփոխումները պէտք է լինեն Սահմանադրութեան եւ գործող օրէնքների շրջանակներում». Լիլիթ Գալստեան
    «Բարեփոխումները պէտք է լինեն Սահմանադրութեան եւ գործող օրէնքների շրջանակներում». Լիլիթ Գալստեան

    Քաղաքական 7 ուժեր՝ «Ազատութիւն» կուսակցութիւնը, «Ազգային օրակարգ» կուսակցութիւնը, «Երկիր ծիրանի» կուսակցութիւնը, Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւնը, Հ. Յ. Դաշնակցութիւնը, «Մէկ Հայաստան» կուսակցութիւնը եւ Ռամկավար ազատական կուսակցութիւնը, Հայաստանում դատարանների շուրջ ծաւալւած իրադարձութիւնների վերաբերեալ յայտարարութիւն են տարածել, որի մէջ նշւում է, թէ ներկայիս քաղաքական իշխանութիւնը, ժողովրդաիշխանութեան եւ կոռուպցիայի դեէմ պայքարի անւան տակ շահարկելով դատաիրաւական համակարգում առկայ եւ տարիների ընթացքում կուտակւած խնդիրներն ու արատաւոր երեւոյթները, ըստ էութեան, ձեռնամուխ է եղել ծայրայեղ գործողութեան՝ դատական իշխանութեան իւրացմանը։

  • «Ազատութիւն յանուն ինչի՞». Լիլիթ Գալստեան
    «Ազատութիւն յանուն ինչի՞». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբութեան էջում գրել է. «Օրեր առաջ, խուսափելով իրաւական գնահատական տալուց եւ այն թողնելով սահմանադրագէտներին, տարակուսանքս էի յայտնել Վահէ Գրիգորեանի ինքնահռչակման պահւածքի, նրա արկածախնդրութիւնը նախադէպային դարձնելու վտանգաւորութեան եւ, առհասարակ, այսպէս մտածելու որակների ու գործողութիւնների շուրջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։