Հա

Մշակոյթ

09/01/2019 - 08:30

Վանը, Կարսն ու Համշէնը համարւել են Թուրքիայի ձմեռային զբօսաշրջային ամենակարեւոր ուղղութիւնները

Թուրքիայում ձմեռային զբօսաշրջութեան ամենակարեւոր ուղղութիւնների շարքը գլխաւորել է Վանի Աղթամար կղզին իր հայկական Սուրբ Խաչ եկեղեցով: 

«alikonline.ir» - Թուրքիայում ձմեռային զբօսաշրջութեան ամենակարեւոր ուղղութիւնների շարքը գլխաւորել է Վանի Աղթամար կղզին իր հայկական Սուրբ Խաչ եկեղեցով: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Թուրքական «Mynet.com» կայքի կազմած վարկանիշային ցուցակում զբօսաշրջիկներին խորհուրդ է տրւել անպայման այցելել Աղթամար՝ նշելով, որ կղզում զբօսնելիս այցելուները կարող են զարմանալ տեղի գեղեցկութեամբ ու պատմական մասունքներով:

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին միջնադարեան հայկական ճարտարապետութեան լաւագոյն օրինակներից է»,- գրում են նիւթի հեղինակները՝ շեշտելով, որ ձմեռը ձեան ծածկի տակ արտառոց գեղեցիկ է նաեւ Վանի Արտոս լեռը:

Նոյն վարկանիշային ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել պատմական Համշէնը, աւելի յստակ՝ Թուրքիայի Ռիզէ նահանգի Չամլըհեմշին շրջանում գտնւող Այդեր հովիտը, որտեղ Քաջքար լեռների ստորոտին բնակւող համշէնցիները հիւրընկալում են բազմաթիւ զբօսաշրջիկների:

Ցուցակում են յայտնւել նաեւ Կարսը, Բայազէտը եւ ժամանակակից Թուրքիայի արեւմտեան մի շարք շրջաններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։