Հա

Մշակոյթ

10/01/2019 - 09:30

Վենետիկի կինոփառատօնում կը ներկայացւի «Սայեաթ-Նովա» ֆիլմի ստեղծման մասին վաւերագրական ֆիլմ

2018 թ. բրիտանացի կինոպրոդիւսեր Դանիէլ Բերդի մասնակցութեամբ սկսւել է յայտնի հայկական ֆիլմերի այն կադրերի թւայնացման նոր ծրագիր, որոնք ֆիլմ չեն մտել: Գործընթացը կանդրադառնայ նաեւ Սերգէյ Փարաջանովի ֆիլմերին: 

«alikonline.ir» - 2018 թ. բրիտանացի կինոպրոդիւսեր Դանիէլ Բերդի մասնակցութեամբ սկսւել է յայտնի հայկական ֆիլմերի այն կադրերի թւայնացման նոր ծրագիր, որոնք ֆիլմ չեն մտել: Գործընթացը կանդրադառնայ նաեւ Սերգէյ Փարաջանովի ֆիլմերին: Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրէն Շուշանիկ Միրզախանեանը:

Նրա խօսքերով, գաղափարը պատկանում է հէնց Դանիէլ Բերդին: «Նա հանդիպեց ինձ հետ, մենք երկար բանակցութիւններ ունեցանք եւ 2018 թւականին սկսեցինք կոնկրետ աշխատել: Այժմ մենք վերականգնում եւ թւայնացնում ենք «Սայեաթ-Նովա» ֆիլմի բոլոր այն կտորները, որոնք չեն ընդգրկւել ֆիլմում, բայց պահպանւել են մեր արխիւում»,- բացատրել է Միրզախանեանը:

Միեւնոյն ժամանակ նա նշել է, որ այդ թւայնացւած կտորների հիման վրայ նախատեսւում է վաւերագրական ֆիլմ նկարահանել «Սայեաթ-Նովա»-ի մասին՝ այն մարդկանց մասնակցութեամբ, որոնք իրենց նպաստն են բերել դրա ստեղծմանը: Բացի դրանից, Շուշանիկ Միրզախանեանը տեղեկացրել է, որ նախատեսւում է երաժշտութիւն գրել վաւերագրական ֆիլմի համար, եւ այդ պատասխանատու գործը, ինչպէս եւ «Սայեաթ-Նովա» -ում, որոշւեց յանձնել յայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանին: Այդ աշխատանքը նախատեսւում է ներկայացնել տարբեր միջազգային փառատօններում, այդ թւում` հեղինակաւոր Վենետիկի կինոփառատօնում:

«Ֆիլմի վրայ աշխատանքը նախատեսւում է աւարտել արդէն 2019 թւականին: Դա շատ ժամանակատար գործընթաց է: Ընդամենը վեց ամիսների ընթացքում մենք կարողացանք դա անել: Դա իրականում շատ դժւար էր, բայց մենք կարողացանք ամէն ինչ յաղթահարել, քանի որ Վենետիկի կինոփառատօնի մեկնարկին հասցնելու մեծ ցանկութիւն էր առաջացել»,- ընդգծել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրէնը:

Միրզախանեանը նկատել է, որ ֆիլմերի թւայնացումը թանկ հաճոյք է եւ կազմում է միջինում 250 հազար դոլար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։