Հա

Մշակոյթ

12/01/2019 - 12:00

Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրութիւնը

«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրութիւն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսւայ սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրութիւնը: 

«alikonline.ir» - «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրութիւն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսւայ սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրութիւնը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

«Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտւական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատւով աւարտեցինք նկարահանումները՝ շնորհիւ մեր թիմի վճռականութեան եւ յամառութեան:

Օրեր առաջ հրապարակւել էր հետեւեալ յօդւածը, նաեւ անւանական նամակներ ուղարկւել մեզ հետ համագործակցող լիտւացի եւ ֆրանսիացի ֆիլմարտադրողներին:

Գլխաւոր հերոսի դերակատար Ռիխարդ Զամելի գործակալը նոյնպէս ստացել էր այդ նամակը: Ցաւալի է, որ ֆիլմի համարտադրողները եւ օտարերկրացի դերասանները ստիպւած են բախւել նման երեւոյթների հետ, երբ նրանց առաջնային նպատակը խաղաղութեան պահպանումն է եւ տարածքի ամենավտանգաւոր կոնֆլիկտի մասին իրազեկւածութիւնը»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:

«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը նշում է, որ ֆիլմի յետարտադրական ծախսերի ֆինանսական օժանդակութեան ակնկալիքով դիմել են մի քանի միջազգային հիմնադրամների, սակայն նման ագրեսիւ մօտեցումները դրական արդիւնքի ակնկալիքները թուլացնում են։ Հաղորդում են, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի յետարտադրական փուլի աշխատանքներն աւարտելու համար ֆինանսական աջակցութեան կարիք ունեն։

««GoFundMe» համաֆինանսաւորման հարթակում մենք արդէն հասել ենք 5.010 դոլարի, սակայն պէտք է համալրենք նաեւ 21.200 դոլարը: Օգնէ՛ք մեզ օգնելու Արցախին՝ միջազգային հարթակներում այն ճանաչելի դարձնելու համար հէնց այս ֆիլմով»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։

Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը պատմելու է Արցախի մասին՝ գոյամարտի տարիներին մոռացւած մի դրւագի, որը բացայայտւում է ապրիլեան առճակատման օրերին: Ռեժիսորի ցանկութիւնն է ներկայացնել ոչ թէ պատերազմը, այլ հետեւանքները, մարդուն՝ իր խնդիրներով, բարդոյթներով եւ անճարակութեամբ: Կինոարտադրութեան նոր որակ ապահելու համար Ջ. Աւետիսեանը համագործակցում է տարբեր երկրներում յայտնի մասնագէտների հետ։ Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտւացի Ռիտի Կուրկուլիսն է։

Ֆիլմում նկարահանւել են ինչպէս օտարերկրեայ յայտնի դերասաններ, այնպէս էլ Հայաստանից:

«Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնաւորում է լիտւացի յայտնի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասը: «Դրախտի դարպասը» թիմը ձեռք է բերել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի յայտնի «Էլեկտրա» օպերայի հեղինակային իրաւունքը, որը կը հնչի ֆիլմի յատուկ տեսարաններից մէկում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։