Հա

Մշակոյթ

12/01/2019 - 11:30

Արա Գիւլէրի թանգարանը յատուկ մրցանակ է ստացել. այն յանձնել է Էրդողանը

Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան տարւայ յատուկ մրցանակը յանձնւել է ստամբուլահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրի թանգարանին։ 

«alikonline.ir» - Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարարութեան տարւայ յատուկ մրցանակը յանձնւել է ստամբուլահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրի թանգարանին։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Թուրքական «NTV»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակոյթի նախարարութեան կողմից ամէն տարի յանձնւող յատուկ մրցանակը 2018-ի համար յանձնւել է «Դողուշ մեդիայի» աջակցութեամբ ստեղծւած Արա Գիւլէրի թանգարանին։

Յատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին յանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։

Նշենք, որ Արա Գիւլէրը 2016 թ.-ին համաձայնութեան էր եկել «Դուղուշ մեդիայի» հետ իր լուսանկարների պահպանման եւ ցուցադրման իրաւունքների հետ կապւած։ Արդէն 2018 թ.-ի օգոստոսի 16-ին՝ Արա Գիւլէրի ծննդեան օրը, բացւել էր թանգարանը։

Յիշեցնենք, որ Արա Գիւլէրը մահացել է 2018 թ.-ի հոկտեմբերի 17-ին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։