Հա

Մշակոյթ

16/01/2019 - 11:50

Այսօր նշւում է «The Beatles»-ի համաշխարհային օրը

Այսօր՝ յունւարի 16-ին, իսկական մելոմանների բարձրախօսներից եւ ականջակալներից հնչում են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենահանրաճանաչ երաժշտական խմբերից մեկի՝ Լիւերպուլից լեգենդար քառեակի «Yesterday», «Yellow Submarine», «Let It Be» եւ այլ ստեղծագործութիւնները: 

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 16-ին, իսկական մելոմանների բարձրախօսներից եւ ականջակալներից հնչում են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենահանրաճանաչ երաժշտական խմբերից մեկի՝ Լիւերպուլից լեգենդար քառեակի «Yesterday», «Yellow Submarine», «Let It Be» եւ այլ ստեղծագործութիւնները: 2001 թւականից սկսած ԻՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ յունւարի 16-ին նշւում է «The Beatles»-ի համաշխարհային օրը: Տեղեկացնում է «News.am»-ը:

Օրն, իհարկէ, պատահական չի ընտրւել: 1957 թւականի յունւարի 16-ին Լիւերպուլում բացւել է «The Cavern» ակումբը, որտեղից էլ սկսել են փառք տանող ճանապարհը այդ ժամանակ դեռեւս բոլորին անյայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փօլ Մաքքարթնին եւ Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի յետոյ նրանց է միացել եւս մէկ ապագայ բիթլ՝ Ռինգօ Սթարը: Աւելի ուշ յունւարի 16-ին «The Beatles»-ի պատմութեան մէջ տեղի է ունեցել եւս մէկ նշանակալի իրադարձութիւն. 1964 թւականի այդ օրը «Cashbox» ամսագիրը ամերիկեան հիթ-շքերթում առաջին տեղը շնորհել է «I Want To Hold Your Hand» երգին, որից յետոյ այս սինգլը ընդամենը 10 օրում տարածւել է միլիոնաւոր տիրաժով:

Սովորական կազմով «The Beatles»-ն աշխատել է 8 տարի: Այս ընթացքում նրանք պաշտօնապէս թողարկել են 13 ալբոմ, որոնցից իւրաքանչիւր երգն իսկական հիթ է դարձել:

Յարակից լուրեր

  • ԻՒՆԵՍԿՕ-ն հասաւ Գիւմրի. կառոյցի մասնագէտները հայրաքաղաքում են
    ԻՒՆԵՍԿՕ-ն հասաւ Գիւմրի. կառոյցի մասնագէտները հայրաքաղաքում են

    ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութիւնները վաւերացնող մասնագէտները Գիւմրիում տեխնիկական ուսումնասիրութիւններ կանցկացնեն։ Սա Գիւմրին ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկում ընդգրկելու առաջին քայլերից է։

  • ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նամակ մը յղեց UNESCO-ի ընդհանուր քարտուղար Օտրէ Ազուլէին
    ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նամակ մը յղեց UNESCO-ի ընդհանուր քարտուղար Օտրէ Ազուլէին

    ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը օգոստոսի 1-ին UNESCO-ի ընդհանուր քարտուղար Օտրէ Ազուլէին յղեց նամակ մը, որուն մէջ զօրակցութիւն յայտնեց կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի ոլորտներուն մէջ միջազգային գործակցութեան ճամբով աշխարհի վրայ խաղաղութեան ու անվտանգութեան նպաստող UNESCO-ի առաքելութեան, ինչպէս նաեւ գնահատեց UNESCO-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնախումբի մշակութային, պատմական եւ բնական գոհարներու պահպանման ջանքերը:

  • Պատմութեան լաւագոյն երգը
    Պատմութեան լաւագոյն երգը

    «24/7 Wall Street» պորտալը կազմել է բոլոր ժամանակների լաւագոյն երգերի վարկանշային ցուցակը։ «Kulturomania.ru»-ի հաղորդմամբ, այն կազմելիս հաշւի է առնւել վաճառքի ցուցանիշը, «Billboard»-ի վարկանշային աղիւսակներում յայտնւելը, քաւեր-տարբերակների քանակը, կոմպոզիցիայի ժողովրդականութիւնը։

  • Ռուսաստանը ԻՒՆԵՍԿՕ-ի հետ նախատեսում է ստեղծել Մենդելէեւի անւան մրցանակ
    Ռուսաստանը ԻՒՆԵՍԿՕ-ի հետ նախատեսում է ստեղծել Մենդելէեւի անւան մրցանակ

    Ռուսաստանը եւ ԻՒՆԵՍԿՕ-ն քննարկում են  հիմնարար գիտութիւնների բնագաւառում ձեռքբերումերի համար Դմիտրի Մենդելէեւի անւան մրցանակ սահմանելու հնարաւորութիւնը: 

  • Իրանի գէօպարկերը միջազգային գրանցում կը ստանան
    Իրանի գէօպարկերը միջազգային գրանցում կը ստանան

    Իրանը պատրաստւում է ԻՒՆԵՍԿՕ-ի գէօպարկերի միջազգային ցուցակում գրանցել «Արաս»-ի (Արաքս) եւ «Թաբաս»-ի գէօպարկերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։