Հա

Մշակոյթ

19/01/2019 - 08:20

«RTV Drenthe». «Հոլանդիայում յայտնաբերւել է Վան Գոգի անյայտ նկարը»

Հոլանդիայի Դրենտ քաղաքում գտնւող Վինսենտ Վան Գոգի տուն-թանգարանում է յայտնւել նկարչի անյայտ կտաւներից մէկը, որը կարող է արժենալ մի քանի տասնեակ միլիոն եւրօ: 

«alikonline.ir» - Հոլանդիայի Դրենտ քաղաքում գտնւող Վինսենտ Վան Գոգի տուն-թանգարանում է յայտնւել նկարչի անյայտ կտաւներից մէկը, որը կարող է արժենալ մի քանի տասնեակ միլիոն եւրօ: Այդ մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտարարել է տեղական «RTV Drenthe» հեռուստաալիքը:

Աղբիւրի փոխանցմամբ` նկարը թանգարանին է փոխանցել Հաագայի 92-ամեայ բնակիչներից մէկը: Տարիների ընթացքում կտաւը վնասւել է, քանի որ այն ընտանեկան ժառանգութիւն է եղել եւ փոխանցւել է սերնդեսերունդ:

Նկարում հիւրերով լի սրճարան է պատկերւած: Մասնագէտների կարծիքով` ոճը շատ նման է Վան Գոգին: Եւս մէկ ապացոյց կայ` նկարի վրայ առկայ է «Վինսենտ» ստորագրութիւնը: Իրականութիւնը պարզելու համար կը պահանջւի մօտ մէկ տարի: Նկարի բնօրինակն առայժմ կը պահւի անվտանգ վայրում, իսկ այցելուներին կը ցուցադրւի դրա պատճէնը:

Փորձագէտները դեռեւս չեն կարողանում ասել, թէ որտեղ է գտնւում նկարում պատկերւած սրճարանը: Ենթադրւում է, որ այն Հաագայում է, որտեղ Վան Գոգը բնակւել է 1869-1873 եւ 1881-1883 թթ.: Մասնագէտները նման եզրակացութեան են եկել այն պատճառով, որ այդ ժամանակ Ամստերդամում եւ նրա շրջակայքում գործող բարերում մատուցւում էր հիմնականում ժենեւէր (հոլանդական թունդ ալկոհոլային խմիչք) եւ ջին:

Նկարում սեղաններից մէկի վրայ գարեջրով լի բաժակ կայ, ինչով յայտնի էր Հաագան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։