Հա

Մշակոյթ

22/01/2019 - 09:40

Ճապոնիան վերսկսել է իրանական նաւթի ներմուծումը

Ճապոնիան Չինաստանից, Հարաւային Կորէայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապէս յետոյ վերսկսել է իրանական նաւթի ներմուծումը, յայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասէր Հեմաթին: 

«alikonline.ir» - Ճապոնիան Չինաստանից, Հարաւային Կորէայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապէս յետոյ վերսկսել է իրանական նաւթի ներմուծումը, յայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասէր Հեմաթին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:  

«Ճապոնիան Չինաստանից, Հարաւային Կորէայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապէս յետոյ նոյնսպէս սկսել է իրանական նաւթ ներմուծել: Աստիճանաբար ածխաջրածինների առեւտրից գոյացած գումարները կը գան երկրի տնտեսութիւն»,- ասել է նա: 

Նա նշել է, որ ԿԲ-ի եւ արտահանող ընկերութիւնների միջեւ ստորագրւած համաձայնագրերի շնորհիւ կը մեծանայ նաեւ Իրանի ոչ նաւթային արտահանումը: 

«Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ պետութիւնը բաւարար քանակութեամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- յաւելել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։