Հա

Մշակոյթ

24/01/2019 - 10:40

Մատենադարանի մասնագէտները կը վերականգնեն Մերձաւոր Արեւելքում վնասւած ձեռագրերը

Վերջին տարիներին Մերձաւոր Արեւելքի երկրներում վնասւած ձեռագրերը կը վերականգնւեն Մատենադարանում Հայաստանի մասնագէտների օգնութեանմբ: 

«alikonline.ir» - Վերջին տարիներին Մերձաւոր Արեւելքի երկրներում վնասւած ձեռագրերը կը վերականգնւեն Մատենադարանում Հայաստանի մասնագէտների օգնութեանմբ: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, Մեսրոպ Մաշտոցի անւան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրէն Վահան Տէր-Ղեւոնդեանը:

«Նախատեսւում է մի նոր խոշոր ծրագիր իրականացնել, որի հիմքերը դրւել են 2018 թւականին: Լիբանանից եւ Սիրիայից ձեռագրերի 9 վերականգնող ԻՒՆԵՍԿՕ-ի աջակցութեամբ եկան Հայաստան, եւ Մատենադարանի մասնագէտները մէկշաբաթեայ դասընթաց կազմակերպեցին՝ որակաւորման բարձրացման, գիտելիքների խորացման նպատակով: Ասեմ, որ մեր գործընկերները շատ գոհ էին արդիւնքներից: ԻՒՆԵՍԿՕ-ի համար այն համարւեց յաջող ծրագրերից մէկը»,- ասաց Վահան Տէր-Ղեւոնեանը:

Արւած աշխատանքի հիման վրայ մի աւելի խոշոր ծրագրի հիմքերն են դրւել: Սիրիայում, Իրաքում վերջին տարիներին մշակութային արժէքները մեծապէս վնասւել են, բաւական տուժել են: Վահան Տէր-Ղեւոնդեանի խօսքով, նախատեսւում է, որ Մատենադարանը դառնայ տարածաշրջանային կենտրոն նման ձեռագրերի վերականգնման համար:

«Դրանք խումբ առ խումբ կը բերւեն Հայաստան, կը վերականգնւեն եւ կը վերադարձւեն: Սա, կարծում եմ, կունենայ ինչպէս մշակութային, այնպէս էլ քաղաքական նշանակութիւն: Ուրախութեամբ ուզում եմ ասել, որ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի եւ ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Օդրի Ազուլէի միջեւ վերջերս կայացած հանդիպմանը եւս այդ հարցը քննարկւել է: Սպասում ենք ծրագրի վերջնական հաստատմանը»,-ասաց Մատենադարանի տնօրէնը:

Յարակից լուրեր

  • Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական հորձանուտն ու Հայաստանը
    Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական հորձանուտն ու Հայաստանը

    Վերջին օրերին հանրային քննարկումների արտաքին քաղաքական մասում շրջանառւող հիմնական թեմաներից են Սիրիա մարդասիրական առաքելութիւն ուղարկելու իրաւական եւ ընթացակարգային հիմնաւորւածութեան խնդիրն ու վարչապետ Փաշինեանի՝ Իրան կատարելիք առաջիկայ այցը։

  • Մերձաւորարեւելեան ընթացիկ զարգացումների շուրջ
    Մերձաւորարեւելեան ընթացիկ զարգացումների շուրջ

    Մերձաւորարեւելեան տարածաշրջանային զարգացումները կրկին մտնում են սրացման հերթական փուլ։ Տարածաշրջանում նոր լարւածութեան ստեղծման պատճառ կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սիրիայից 2000-անոց ամերիկեան զօրքի դուրսբերման վերաբերեալ յայտարարութիւնը։ Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ. դեկտեմբերի կէսին յայտարարել էր  Սիրիայում ԴԱԷՇ խմբաւորման դէմ յաղթանակի մասին` նշելով, որ դա երկրում ամերիկեան զօրքերի գտնւելու միակ պատճառն էր։ 

  • Մերձաւոր Արեւելքը 2019-ին ընդառաջ
    Մերձաւոր Արեւելքը 2019-ին ընդառաջ

    Անցնող տարին  բաւական կարեւոր եւ տարաբնոյթ գործընթացներով յագեցած տարի էր մոլորակի ամենաթէժ եւ անկանխատեսելի տարածաշրջանի՝ Մերձաւոր Արեւելքի (ՄԱ) համար։ Ընդ որում, ինչպէս ռազմական, այնպէս էլ քաղաքական հարթութիւններում ուշագրաւ զարգացումներ են տեղ գտել տարածաշրջանի գրեթէ բոլոր ակտիւ հիմնախնդիրների շրջանակներում՝ յանգեցնելով դրանց ընթացքի որակապէս նոր իրավիճակային փոփոխութիւնների, որոնք այլ դրսեւորումներով ու հեռանկարով շարունակւելու են, անշուշտ, արդէն եկող տարում։ 

  • Կարէն Վերանեան. «Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքում իրավիճակային տեղաշարժեր են, որոնք ռազմավարական բնոյթի չեն»
    Կարէն Վերանեան. «Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքում իրավիճակային տեղաշարժեր են, որոնք ռազմավարական բնոյթի չեն»

    Օրերս ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը ամերիկեան զօրքերը Սիրիայից դուրս բերելու որոշում կայացրեց, իսկ Թուրքիան ոգեւորութեամբ ստանձնեց Սիրիայում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պայքարի առաջամարտիկի դերը: Այս եւ Մերձաւոր Արևելքում ու հարաւային Կովկասում հնարաւոր զարգացումների թեմայով «yerkir.am»-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Վերանեանի հետ:

  • Զարիֆը Վաշինգտոնին եւ Ռիադին մեղադրել է տարածաշրջանում ռազմական լարւածութիւն հրահրելու մէջ
    Զարիֆը Վաշինգտոնին եւ Ռիադին մեղադրել է տարածաշրջանում ռազմական լարւածութիւն հրահրելու մէջ

    Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին եւ Սաուդական Արաբիային Մերձաւոր Արեւելքում ռազմական լարւածութիւն հրահրելու մէջ: Այս մասին ամերիկեան «CNBC» հեռուստաընկերութեան տւած հարցազրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Ռիադի մեղադրանքներն այն մասին, թէ Թեհրանն իբր տարածաշրջանում ահաբեկչութեան գլխաւոր հովանաւորն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։