Հա

Մշակոյթ

26/01/2019 - 12:40

Մահացել է Միշէլ Լեգրանը

86 տարեկանում կեանքից հեռացել է հանրայայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքաւորող, դիրիժոր եւ երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկէ գլոբուս»-ի դափնեկիր Միշէլ Լեգրանը: 

«alikonline.ir» - 86 տարեկանում կեանքից հեռացել է հանրայայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքաւորող, դիրիժոր եւ երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկէ գլոբուս»-ի դափնեկիր Միշէլ Լեգրանը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտնում է «Le Monde» թերթը՝ նրա մամուլի խօսնակին յղումով:

Լեգրանը յայտնի է նախեւառաջ ֆիլմերի համար գրած երաժշտութիւններով՝ մասնաւորապէս «Շերբուրեան անձրեւանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլ ֆիլմերի երաժշտութեամբ: Գրել է աւելի քան 200 երգ կինոֆիլմերի եւ հեռուստաֆիլմերի համար:

Միշէլ Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) եւ հայազգի դիրիժոր Ժակ Հելեանի քոյր՝ Մարսէլ Տէր-Միքայէլեանի որդին է։

1942-1949 թւականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշէլ Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր եւ գրականութիւն, ուսուցիչներից են եղել Լուսիետ Դեսկաւն ու Նադիա Բուլանժէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։