Հա

Մշակոյթ

26/01/2019 - 09:20

Լոնդոնի «Finborough» թատրոնում Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող բեմադրութիւն կը ներկայացւի

Լոնդոնի հանրայայտ «Finborough» թատրոնի բեմ կը բարձրանայ Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Գազանը լուսնի վրայ» ներկայացումը, որը պատմում է արհաւիրքից մազապուրծ զոյգի կեանքի մասին:

«alikonline.ir» - Լոնդոնի հանրայայտ «Finborough» թատրոնի բեմ կը բարձրանայ Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Գազանը լուսնի վրայ» ներկայացումը, որը պատմում է արհաւիրքից մազապուրծ զոյգի կեանքի մասին:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` բեմադրութիւնը հանրութեան դատին կը յանձնւի յաջորդ շաբաթ:

Ցեղասպանութիւնից փրկւած Արամը հաւատում է, որ կարող է նոր կեանք սկսել օտար երկրում, երբ իրեն միանայ իր դեռահաս հարսնացուն` Սեդան, որը նոյնպէս վերապրել է Մեծ եղեռնը: Սակայն զոյգը դժւարանում է ներդաշնակ ընտանիք կազմել եւ երջանիկ ապրել, քանի որ Արամը տարւած է ընտանիք ստեղծելու մտքով, որպէսզի փոխարինի այն ընտանիքը, որը կորցրել է, իսկ 15-ամեայ Սեդան, ով կաղապարւած է հին աւանդոյթներով, փորձում է նոր կեանք սկսել այլ երկրում:

Կազմակերպիչների նախաձեռնութեամբ ներկայացումից յետոյ թատերասէրները կարող են Հայոց Ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների մասին քննարկումներ ունենալ Կոմիտասի ինստիտուտի ներկայացուցիչ Արա Սարաֆեանի, Հայկական տեղեկատւական եւ խորհրդատւական կենտրոնի ներկայացուցիչ Միսակ Օհանեանի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։