Հա

Մշակոյթ

31/01/2019 - 08:10

Թուրքիայում 4-րդ դարի բիւզանդական խճանկարի տարածքն աղբավայր է դարձել

Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ շրջանում յատուկ պահպանութեան տակ առնւած 1700-ամեայ խճանկարը աղբանոցի է վերածւել։

«alikonline.ir» - Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ շրջանում յատուկ պահպանութեան տակ առնւած 1700-ամեայ խճանկարը աղբանոցի է վերածւել։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը յղում անելով «Diken.com.tr»-ին:

Չորրորդ դարից մեր օրեր հասած խճանկարը գտնւում է Իզնիկի՝ թանգարանի վերածւած Այա Սոֆիա եկեղեցու հարեւանութեամբ։ Այս պատմամշակութային ստեղծագործութեան պահպանութեան համար խճանկարի վրայ տեղադրւել էր երկաթեայ հսկայ ճաղավանդակ: Բայց նոյնիսկ այդ պարագայում տեղի բնակչութիւնը տարածքը ծածկել է աղբակոյտերով։ Իսկ եղանակային պայմաններն իրենց հերթին աւելի են վնասում խճանկարը։

Իզնիկի քաղաքապետ Օսման Սարգընը նշել է, որ տարածքի մաքրութիւնը ժամանակ առ ժամանակ կազմակերպւում է, սակայն իր գրաւած դիրքի եւ մայրուղուն մօ տգտնւելու պատճառով տարածքը կարճ ժամանակ անց կրկին աղտոտւում է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։