Հա

Մշակոյթ

31/01/2019 - 08:20

Ամերիկահայ գործարարի հիմնած թւային գրադարանը 30 մլն. դոլարի ներդրում է ստացել

Տաղանդների յայտնաբերման ոլորտում առաջատար ամերիկեան «Creative Artists Agency» ընկերութիւնը մտադիր է 30 մլն. դոլար ներդնել «Epic!» կրթական-տեխնոլոգիական ընկերութեան զարգացման գործում:

«alikonline.ir» - Տաղանդների յայտնաբերման ոլորտում առաջատար ամերիկեան «Creative Artists Agency» ընկերութիւնը մտադիր է 30 մլն. դոլար ներդնել «Epic!» կրթական-տեխնոլոգիական ընկերութեան զարգացման գործում:

Ինչպէս «Forbes» ամսագրին յայտնել է ընկերութեան համահիմնադիր եւ գլխաւոր տնօրէն Սուրէն Մարկոսեանը, ներդրումներն ուղղւելու են ռեսուրսի տեխնիկական զարգացմանն ու լսարանի ընդլայնմանը: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

«Մենք աստիճանաբար վերածւում ենք ԱՄՆ-ում գործող հիմնական թւային ուղեցոյցի՝ նախատեսւած երեխաների համար: Մեր ակտիւ օգտատէրերը ոչ միայն երեխաներն են, այլեւ նախակրթարանների եւ միջնակարգ դրոցների ուսուցիչները», - նշել է Մանուկեանը:

«Epic!»-ը ընթերցանութեան իւրատեսակ հարթակ է, որն իրենից թւային գրադարան է ներկայացնում՝ նախատեսւած մինչեւ 12 տարեկան երեխաների համար: Ներկայ պահին առցանց հարթակում կարելի է գտնել աւելի քան 35 հազար աուդիոգիրք եւ տեսանիւթ: Օնլայն գրադարանի լսարանը կազմում է 1.7 միլիոն մարդ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։