Հա

Մշակոյթ

02/02/2019 - 14:20

Թեհրանում բացւել է «Արա Գիւլէր՝ իւնիվերսալ» ցուցահանդէսը

Ուրբաթ, փետրւարի 1-ին, Թեհրանի «Նաբշի» կենտրոնում (Անկիւն) Արա Գիւլերի 60-ամեայ լուսանկարչական գործունէութեան յիշատակին ցուցադրութեան է հանւել պոլսահայ լուսանկարչի գործերից շուրջ 160 լուսանկար:

«Արա Գիւլէր՝ մոռացւած պատմութեան պատկերագրողը»

 

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, փետրւարի 1-ին, Թեհրանի «Նաբշի» կենտրոնում (Անկիւն) Արա Գիւլէրի 60-ամեայ լուսանկարչական գործունէութեան յիշատակին ցուցադրութեան է հանւել պոլսահայ լուսանկարչի գործերից շուրջ 160 լուսանկար:

Ցուցահանդէսը Ֆրանսիայում գործող «Վիզիոնսի» լուսանկարչական կենտրոնի նախաձեռնութիւնն է: Այն մինչեւ Թեհրան հասնելը ցուցադրւել է նաեւ Կուալալամպուրում եւ Ստամբուլում:

Ցուցահանդէսի յայտագրում նշւած է, որ Արա Գիւլէրը ոչ միայն պատկերագրել է Ստամբուլի քաղաքային կեանքն ու շունչը, այլեւ օգնել է լուսանկարչութեան ընդարձակմանն ու համաշխարհային առումներով դրա զարգացմանը: Նա արդարացիօրէն կրել է «Ստամբուլի աչքը» կոչումը:

Սակայն, առաջին հայեացքից աչքի է ընկնում մի վրիպում, որը դժւար թէ միտումնաւոր լինի: Յայտագրում Արա Գիւլէրը ներկայացւած է՝ «թուրք հայը» ձեւակերպումով: Սա իհարկէ, պարսկերէն թարգմանութեան բաժնում է, ինչը անգլերէնում կրում է ճիշտ ձեւակերպում՝ «Հայ ծնողների ընտանիքում ծնւած պոլսեցին»:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ մարտի 15-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։