Հա

Մշակոյթ

03/02/2019 - 08:25

Եգիպտոսում հին դամբարաններ են յայտնաբերել, որոնցում մօտ 40 մումիա է եղել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրէից 250 կմ. հարաւ գտնւող Մինեա նահանգում յայտնաբերւել է մի քանի հին դամբարան, որում մօտ 40 մումիա է եղել:

«alikonline.ir» - Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրէից 250 կմ. հարաւ գտնւող Մինեա նահանգում յայտնաբերւել է մի քանի հին դամբարան, որում մօտ 40 մումիա է եղել: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Ynetnews»-ը:

Աղբիւրի փոխանցմամբ` ժայռերի մէջ գտնւող դամբարանները պատկանել են միջին դասի ընտանիքի, որոնց անդամները, հաւանաբար, ապրել են Պտղոմէոսի դարաշրջանում:

Չնայած ժամանակին, մումիաները լաւ են պահպանւել: Նրանց մէջ առնւազն 10 երեխայի դի է եղել: Մարդկային մնացորդներից բացի դամբարաններում յայտնաբերւել են նաեւ պապիրուսներ եւ յախճապակեայ սպասք:

Որոշ գտածօների վրայ եղել են հին եգիպտերէնով արձանագրութիւններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։